2/06/2017

Եղեռն, ցեղասպանութիւն, գենոցիդՄեզ փոքրուց սովորեցնում են, որ կոտորուած եւ ծեծուած ազգ ենք՝ մանրամասնօրէն պատմելով դաժանութիւնների տեսարանները, ծնելով հարցերի շարքեր, որոնք այդպէս էլ չպիտի ստանան պատասխաններ։ Երբ խօսում ենք կոտորածներից ու ցեղասպաութիւնից աններելի է չյիշատակել բազմահազարանոց մարդկանց հօտի ուղեկցումը հազիւ մի քանի տասնեակ «հովիւներով», անհնար է չյիշատակել թշնամու ողորմածութեանն դիմելու գնացողներին... Անհնար է չյիշատակել հայ գիւղերից եւ քաղաքներից վտարուող ազատագրական գործիչներին հենց հայ համայնքի կողմից։
Թէեւ ո՞ր մէկը յիշատակենք եւ ո՞րը թողնենք։
Կոտորուած ենք, տանջուած, վտարուած ու այս ամէնով հանդերձ սեփական պետութեան փոխարէն գէրադասւում է անգամ ռուս ու թաթար բոլշեւիկը։ Եւ ի հարկէ ամէնակարող միջազգային հանրութիւնը, ինքնին արեւմուտքը պիտի գար օգնութեան, այն արեւմուտքը, որն ինքն էր զբաղուած այլ ազգերի գաղութացմամբ ու կոտորածով։
Անհնա՞ր էր կանխել նման անմարդկայնութիւնը՝ պատասխանն ունեն վանեցիք ու մուսալեռցիք։
Աւելորդ է , չէ՞, խօսել «կոտորուածի ու ճնշուածի» կերպարի սերմանման հեգէբանական եւ ֆիզիկական բացասական ազդեցութեան մասին։
100 տարի հայ դատ ենք անում, 100 տարի ողբում ենք ու աշխարհին գոռում, որ ծեծուած ենք, 100 տարի մեզ վրայ ուշադրութիւն դարձնել ենք աղերսում ու 100 տարի յոյսներս մեզնից դուրս է։
Աւելորդ է, չէ՞, խօսել այդ 100 տարում ծախսածի մասին, ուժերի հիւծման ու թուլացման մասին, կորցրած ժամանակի մասին։
Կարծես աւելորդ չէ, երբ տեսնում ենք «Եղեռնի 100 ամեակ»-ի տօնում։
Երբ ձեզ ծեծում են, վազում էք դուրս ու յայտարարու՞մ էդ մասին, թէ՞ լռում, որ ամօթով չմնաք... Չէ , ոստիկանութիւն չկայ, իսկ թէ կայ էլ նրանց ձեր լացը նուազագոյնն է յետաքրքրում։
Ծեծուենք, ջարդուենք, կոտորոուենք ու ի լուր աշխարհի ողբանք, որ մենք ցեղասպանութիւն ապրած ենք... Է, յետո՞յ։ Չէ՞ք ուզում վերջապէս գիտակցել, որ էդ մեր ամօթն է, մեր թուլութեան պատճառով պատահար, մեր անմտութեան պատճառով, որ հենց հիմայ էլ շարունակում ենք։
Չէ, գիտեմ, էս ասածներս էլ ձեզ յետ չեն բերի՝« արա, բա մենք աշխարհում ցեղապանութիւն աբռած ազգ ենք, մեռնեմ սռտիտ, էտ մեր պատմութունն ա »։
Անձամբ ինձ համար այն ամօթ է... Առաւել եւս ամօթ է 100 տարում չհասկանալը, որ ամօթ է։ Առաւել եւս ամօթ է 100 տարում լուծում չտալը։ Առաւել եւս ամօթ է 100 տարում չհասկանալը, որ լուծումը մեր մէջ է։
Ամօթ է...


No comments:

Post a Comment