2/20/2017

Արի՞, թէ՞ «արիացի»

Բարդ ու խճճուած իրավիճակ է ստեղծուել «արիացի» եզրոյթի շուրջ։
Այն դարձել է տարատեսակ խմորումների ու քաղաքական նկրտումների արդարացում… թէեւ պէտք է չզարմացնի , քանի որ ի սկզբանէ ստեղծուել էր հենց այդ իսկ նպատակով։
Որքանով տեղեկացուած եմ այդ եզրոյթը սկսեց մասսայականութիւն ձեռք բերել անգլիական «գիտնակականների» ջանքերով՝ արադարացնելու համար անգլիական կայսրութեան «քաղաքակրթութեան» տարածման անվիճելի իրաւունքը։ Թէեւ եզրոյթը օգտագործւում էր նախկինում էլ եւ հստակօրէն մատնանշում էր իրանական( նոյն արիական) ազգերին, որոնք բնակւում են ժամանակակից Իրանի Իսլամանակն Հանրապետութեան տարածքում եւ նրան հարակից հիւսիսային Հնդկաստանի մի մասում, սակայն անգլիացիների կողմից այն շրջանառութեան մէջ դնելով յայտարարուեց, որ արիացու յետնորդը սպիտակ մարդն է (նկատի ունենալով եւրոպացուն),եւ նա ունի առաքելութիւն՝ քաղաքակրթել ու առաջնորդել(իշխել) այլ ազգերին, եւ  «հիմնաւորում» էին  մի շարք ֆիզիոլոգիական առանձնայատկութիւններով, գանգային կառուցուածով եւ այլն։ Այդպիսով  արիականը ազգայինից վերածուեց ռասայական բնորոշման ։ Մասնաւորապէս շեշտւում էր, որ  անգլիացու գանգը արիական գանգային կառուցուածք է, ապա, որ միայն այդ գանգի կառուցուածքի տէր անձին է բնորոշ առողջ մտածել, ստեղծել, գիտութեամբ զբաղուել եւ անել մարդկային ամէնավեհը ( թէեւ պատմութեան մէջ ամէնից նուազ կարելի է համարել անգլիական գիտութեան ու ինժեներիայի դէրը, եթէ այն համեմատելու լինենք մոնղոլոիդ ռասային պատկանող հան(չինացի) ազգի հետ) եւ բացառիկ դէր է տրուած անգլիացուն՝ լինել միակ ստեղծարար ու քաղաքակիրթ էթնոս, մտածող արարած։ «Արիական» եզրոյթին զուգահեռ օգտագործւում էր(է)  «հնդեւրոպական» եզրոյթը։ Շատ գիտնականների կողմից անգամ Հնդեւրոպական լեզուաընտնիքի գոյութիւնը դրուել է կասկածի տակ, բայց հերքուել է, չեմ կարող պնդել թէ ճիշտ էին նրանք արդեօք թէ ոչ, բայց որ հերքումը միանշանակ քաղաքական շահի է ծառայել՝ կը պնդեմ։ Միանշանակ է նաեւ այն, որ որեւէ լեզուաընտնանիքի պատկանելութիւն ցոյց չի տալիս նաեւ միեւնոյն էթնիկ ծագում ունենալը։
Յետագայում արիականութեան այս տեսութիւնը տարածում գտաւ շատ եւրոպական եւ ոչ եւրոպական ազգերի մօտ, ամէն մէկի կողմից տրւում էր արիացու սեփական եւ իրենց շահեկան սահմանումները (այս երեւոյթից զերծ չեն մնացել նաեւ հայերը)։
Այսպիսով անգլիայում ծնունդ առնելով հասաւ մինչ Երրորդ Ռեյխ(Գերմանիայ), որտեղ արիականութեան տեսութիւնը շաղկապուեց գերմանական նացիոնալ-սոցիալիզմի ու համանուն կուսակցութեան հետ, ինչի արդիւնքը եղան պատերազմներ ու բազմաթիւ զոհերը(թէեւ չեմ նշի ով կամ ովքեր էին հիմնական պատերազմ դրդողները, այդ հանգամանքը դուրս է շարադրածիս նպատակից)։ Այնույետեւ տեսութիւնը սկսուեց ասոցացուել նացիոնալիզմի ու նացիոնալ-սոցիալիզմի հետ, ձեռք բերեց ռասսայական դիմագծեր, հասաւ մինչեւ ԱՄՆ, յայտարարուեց, թէ արիացին սպիտակ մարդն է եւ նա պէտք է պայքարի իրեն սպառնացող մօտալուտ վտանգների դէմ, ինչպէս օրինակ «դեղիններն» են(մոնղոլոիդ ռասսան)։ Այնինչ սպիտակ ռասսայից խօսելուց առաջ յիշենք, որ դարեր ի վեր «արիացի» կոչուող ժողովուրդներն՝ իրանցիները եւ Հնդկաստանի բնակիչները այնքան էլ սպիտակ չեն, եւ տեղին է նշել, որ այդ նոյն արիացիների հետ առաւել մեծ կապերի մէջ են եղել չինացիները(հաները) , քան արեւմուտքի որեւէ էթնոս կամ քաղաքակրթութիւն։
Աւելորդ եմ համարում խօսել հայ-իրանական հրաբերութիւնների մասին, այնինչ նոյն գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանուորական կուսակցութիւնը հայերին «ոչ արիացիների» շարքում էր դասել, որպէս երրորդ կարգի ազգ, ինչի պիտակից մաքրելու համար Նժդեհը, Հայկ Ասատրեանը, Դրոն ու այլօք  ստիպուած եղան շտապել «դաշնակցել» Ռեյխի հետ։
Ցաւօք սրտի այն ժամանակների իրադրութեան թելադրանքով կատարուած ստրատեգիական լուծումը  մեր օրերում դարձաւ ազգային մի զգալի հատուածի համար կարծրատիպ, ուսմունք եւ կարծրութեան յետեւանքով  այն ընթանում է հակագիտական ուղղութեամբ, փորձելով նախկին քաղաքական շահից բխեցրած(որը բոլորովին Հայ ազգի շահի հետ աղերս չունի) թէորիաները արդարացնել «գիտականականօրէն»՝ հասնելով յիւանդագին մոլեռանդութեան։
Այսպիսով կարիք կայ հստակեցնելու, որ արիականութիւնը եւ արիացիները ռասսա չեն, այլ էթնոսներ միեւնոյն ծագման(հաւանաբար միեւնոյն ծագման), իսկ որքանով գիտէք ռասսաները կարող են եւ չունենալ միեւնոյն ծագում, ինչպէս օրինակ Արմենոիդ ենթառասսան, որին են պատկանում եւ հայերը եւ միջագետքի արաբները՝ չունենալով լեզուաբանական եւ ծագումնաբանական ընդհանրութիւն։
Ապա անհրաժեշտ է հստակեցնել, որ իրենց «արիացիներ» հռչակած եւրոպական ազգերը հենց ամէնանուազ կապը կարող են ունենալ արիացիների հետ(հռչակելով արիականութիւնը բարձրագոյն մշակոյթի ակունք նրանց պէտք է պարզ լինէր գոնէ սեփական վաչկատուն անցեալը), քան արեւելքում գտնուող հաները(այս մասին կարելի է գտնել բազմաթիւ պատմական ակնարկներ, սկսեալ այն բանից, որ ՔԱ 4-րդ հազարամեակում ձիերը ներմուծուել են Չինաստանի հիւսիս Առաջաւոր Ասիայի բնակիչների կողմից)։
Պէտք է յիշատակել նաեւ նացիոնալ-սոցիալիզմի հետ արիականութեան տեսութեան շաղկապման անհեթեթութիւնը, քանզի անդասակարդ ազգային հասարակութեան կերտման գործում չի կարող լինել որեւէ շերտաւորում ըստ ծագման (յուսամ կարիք չկայ այս մասին մանրամասնել) եւ հայ ազգն ինքը գտնուելով որոշակի ֆիզիկաաշխարհագրական տարածքում ՝ Հայոց լեռնաշխարհում (Հայկական բարձրավանդակ), ունի տարբեր ռասսաներին յատկանշական գծեր, որոնք պայմանաւորել է բնական դիրքը (առաւել յետաքրքրական կարող են լինել մէկ այլ նացիոնալ-սոցիալիստի՝ Մոնթէ Մելքոնեանի «Պայքարելու Իրավունքը» գրքում տեղ գտած յօդուածներն ու նամակերը)։
Վերջապէս հայերը «արիացինե՞ր» են, «արիացիների՞ց» են ծագում, «արիացինե՞րն» են հայերից ծագում, թէ՞ դրանք անկախ միաւորներ են։
Խճճուած այս հարցից ուղղակի կարելի է խոյս տալ, չհոլովել, քանզի անկախ ծագումից իւրաքանչիւր էթնոս արժանաւոր է իր աշխատանքով, ներդրումով, կերտածով։ Չեմ ուզում յիշատակել, որ այդ մոլորական «արիացին սպիտակամաշկ մարդն է» տխրահռչակ լոզունգից տուժել են բազմաթիւ հայ ազգակիցներ(նոյնիսկ ողջ ազգը) եւ որ այդ նոյն «արիացի» սպիտակամաշկ եւրոպացին, քան որեւէ այլ ռասսա ու ազգ, աւելի է հարուածել ու դաւաճանել հայ մարդուն («Անգլիական նաւերը լեռներ չեն բարձրանում», Կիլիկիան փոխարէն Սիրիայի եւ այլն)։
Ինքս խուսափում եմ պատասխանել այս ոչ միանշանակ հարցին, քանզի դժուար թէ երբեւէ յայտնուեն բաւարար փաստեր այս կամ այն դիրքորոշումն որպէս բացարձակ ճշմարտութիւն համարելու ու նախընտրում եմ ուղղակի կիրառել «արի» հայերէն բառը որպէս նշանակութիւն քաջ, խիզախ իմաստների եւ ոչ երբէք որեւէ ծագման։

Արդ որոշէք ինքներդ. կը գտնուէ՞ք արի եւ կազատուէք «արիացի» հոլվումներից եւ կը մաքրազերծէք հայ լուսաւոր ազգայնականութիւնը(առաւել եւս նացիոնալ-սոցիալիզմը, ցեղակրօնութիւնը(ազգային-ընկերվարութիւնը)) ցանկացած անառողջ դրսեւորումներից, թէ՞ կը շարունակէք կուլ տալ եւրոպական, արեւմտեան  իմպերիալիստական ու շահագործող  ազգերի կեղծարարութիւններն ու մոլորեցնող վարդապետութիւնները , ու կը շարունակէք «արիացիների» «եղբայրական» «դաշինքի» ջատագով լինել ու հանդիսանալ միայն պարարտանիւթ(գոմաղբ) նրանց նպատակների համար։

No comments:

Post a Comment