7/09/2017

Մի նայիր պատշգամբից,
Մտիր ներս՝ ասում եմ,
Ապա ըմբոստութիւնդ
Մանկական պարզութեամբ։
Յետոյ երկար նայում եմ
Արդէն դատարկ պատշգամբիդ
Որպէս արեւածագ սպասող՝

Հորիզոնին հայեացքն ուղղած։
Տիկնայք, ոհ տիկնայք,
Ձեր արուեստում խեղդում է
Ես-ն ու եսականութիւնը,
Իսկ ձեզ
Միշտ չեն հասկանում
Այդ տխմարները։
Ձեր արուեստը
(մեղք եմ գործում),
Տիկնայք, ոհ տիկնայք

(ինչպէս պարոնայք կոչեմ)։
Ինձ մերժում են հրատարակել,
Գիտե՞ս ինչու.
Հովանաւոր չունեմ,
Առուամոլ չեմ,
Յետոյքները չխցկուեցի,
Մեյնսթրիմնն էլ մերժեցի։
Իսկ դու յայտնի

Երիտասարդ գրող ես։
Քեզ կը յիշեն,
Ոմանք նոյնիսկ կը խօստովանեն,
Թէ ինչպէս են սիրել։
Քեզ կը  յիշեն,
Ոման նոյնիսկ կընթերթեն
Այդպէս էլ չհրատարակած գրքերդ։
Կը յիշեն,
Կը տիտղոսաւորեն։

...Երբ այլեւս չկաս։
Սենեակիս կողքի սենքում բազմած էր դիակը
Կանանց հոծ խումբ շուրջն հաւաքած,
Որոնք շրջեցին ամէն «յարկ ու դարակ»
Լեզուով փակելով «անցք ու ծակ» հանդիպած.
«Արդէն շատ էր ծէր, էլի լաւ է»,
«Որդու ու հարսի մեղքն էր, իրա՞ւ է»,
«Թոռան դարդը ինչի քի՞չ ցաւ էր»,
«Որ մեզ էլ էսքան օր տրուի բաւ է»։
Երբ սենեակում այրւում էր անկողինս
Հուր կրակներից հիւծուող մարմնիս,
Ջուր տուող չկար,

Յերթ պահել էր պէտք։