Ասում են. «Մենք սիրում ենք մեր հայրենիքը», «Մենք սիրում ենք մեր ազգը»։
Ինչպէ՞ս։
Այդ ի՞նչն էք սիրում ազգի, եթէ այն չի արտայայտւում ազգ ներկայացուցչի հանդէպ։ Այդ ի՞նչ երեւակայական ու վերացական սէր է, որ իրենից ենթադրում է ազգային արժէքների նսեմացում, քնադատում, ազգակցի նկատմամբ նողկանք ու ծաղր։
Սէրն այդպիսին չի լինում։
Ես չգիտեմ սիրո մասին այդպիսի պատկերացումները որտեղից են, գուցէ ինքս էլ չկարողանամ սիրո ամբողջական ճշգրիտ նկարագրութիւն տալ, բայց հստակ կարող եմ ասել, թէ ինչ սէրը չի հանդիսանում։
Պատասխանատւութիւն, պարտականութիւն, անկեղծ արժեւորում եւ գնահատում բոլոր յատկութիւններով. ունա՞կ ենք սրան եւ ինչպէ՞ս է արտայայտւում այդ ունակութիւնը։
No comments:
Post a Comment