8/14/2016


Ով էր այն առաջինը,
Որ որպէս մաստակ
Ծամեց-ծամծմեց բերանում
«Սէր» բառը,
Դարձնելով իմաստազուրկ
Գործողութիւնների պիտակ։
Այն ինչ մերձեցնում էր
Աստծուն,
Այժմ կենդանական է,
Քան երբեւէ։

Նրանով դաջուեց, խարանուեց
Եւ գայթակղութիւն,
Եւ յանցնաք,
Այնինչ սպեղանի էր,
Հերոսութեան պատրուակ։

Այսպէս ծամած,
Իմաստազուրկ բառը
Ես զգուշանում եմ այսույետ
Կիրառել։

No comments:

Post a Comment