8/14/2016


«ԴԵռ չե՞ս հայհոյել ոստիկանի,
Շուն դաւաճան,
Անհայրենիք մակաբոյծ,
Ծախուած գործակալ»։

Եթէ ես հայհոյեմ,
Ոչ թէ ոստիկանին,
Այլ այն ուսուցչին պիտի հայհոյեմ,
Որ կրթեց եւ քեզ եւ նրան,
Ուսուցիչ,
Որ ցուցիչն է տգիտութեան։
Եթէ հայհոյեմ,
Ապա այն ծնողին,
Որ դաստիարակեց ձեզ՝
Երկուսիդ ,
Ծնողին, որ ծնեց
Եւ միայն այդքանը։
...Ապա բժշկին՝
Դրամ փախցնող,
Ոուսանողին՝ վիզ ծռող
Ու կաշառք տուող,
Դասախօսին ձեր բարէկամ
Ում միջոցով դիպլոմ առաք,
Չինովնիկին ում միջոցով
Յաջողացրիք հազար գործարք...
Եւ նկարչին,
Եւ վարորդին,
Երգչին ու քաղաքացուն։
Եթէ ես հայհոյէի...

No comments:

Post a Comment