Ու՞ր, ու՞ր էր նա գնում զառանցելով երկնային արքայութեան մասին, որի դռներն ասում էր, թէ պիտի բացուէին միայն մէկ բանալով․ սէր։
Այդ ցնորուածը, որ սրերի առաջ , որպէս վահան պատրաստ էր մերկ կործքն օգտագործել։
Յիմարը, որ նիւթից բթացած հասարակութեան մէջ պնդեց ․ <<Ոչ Միայն հացիւ, այլ նաեւ բանիւ>>։
Այդ թափառականի ետեւից պատրաստ էր մի ողջ բանակ գնալ, իրենց ետեւից հրի ու սրի մատնելով կայսրութիւններ, բայց նա ասաց․ <<Եթէ աջ այտիդ ապտակեն, ձախն էլ դարձրու>>։ այդ յիւանդագին սիրո կրողը չդիզեց հարստութիւն, աւելին ՝ այլոց էլ կոչ էր անում աղքատներին նուիրաբերել ունեցուածքը ու մտնելով տաճար կղերի դէմ խօսեց աստծո անունից, վաստակելով ատելութիւն , որը նրան պիտի յետապնդէր երկրի վրայ մահից յետոյ էլ։
Այդ թափառականն ու անօթեւանը, որի տունն ամէնուր էր, անօթին, որ ոչ միայն բանիւ կը կերակրեր , անզէնը, որն իր խոցելիութեամբ վախ կառաջացնէր։
Չներէ՛ք։
Սպանե՛լ։
![]() |
| «Христос в пустыне». Иван Николаевич Крамской, 1872 |
Ո՞վ էր այդ թափառականը․ աստուա՞ծ, աստծոյ որդի՞, սու՞րբ, մարգարէ՞, թէ՞ ․․․
Չգիտեմ։ Բայց մարդ էր հաստատապէս։
Յեղափոխական, որ իր ետեւից տարաւ առանց ստի ու կեղծիքի, որ միայն դժուարութիւն ու հալածանք խօստացաւ, իսկ առաջին վտանգին ենթարկեց սեփական անձը եւ ոչ երբէք հրամայողաբար կանգնեց պարսպի կամ պատնեշի ետեւում, չուղարկեց ոչ ոքի մահ սփռելու, այլ ասաց․ << Սիրեցէք զմիմեանս>>։
Սիրեցէք զմիմեանս եւ ատեցէք նրան։
Ես չգիտեմ , թէ նա ով էր։ Եւ չգիտեմ թէ ուր էր գնում այդ թափառականը , որ իրեն խաչ հանողին նոյնիսկ ներում շնորհեց։
Ու՞ր էր գնում եւ ու՞ր էր ուզում գնայինք իր հետ։
Չգիտեմ։
Շատերը կեղծեցին նրան, յայտարարեցին , թէ գիտեն եւ ահա ․․․ սկսած իր առաջին աշակերտներից, բոլոր բոլորը կեղծեցին։
Բայց չկարողացան ջնջել յետքերը․․․ նրա վառ արտայայտուած յետքերը, որ ճչում էին ճանապարհի անունը ․ <<Սէր>> ․․․ որ եւ բանալին էր։
Ատեցէք նրան։

No comments:
Post a Comment