Երբէք , երբէք պիտի թոյլ չտամ հպարտութեանն ու սնափառութեաանը գլուխ բարձրացնել։ Ես ոխերիմ թշնամին եմ դրանց ։
Էական չէ ես ով եմ, ինչ եմ արել կամ անում։
Պատահում է , երբ անելով ինչ որ չնչին գործ զգում եմ ինքնաբաւարարուածութիւն եւ թէ ինչպէս է հպարտութեամբ լցւում կոկորդս, աստիճանաբար բարձրանալով դէպ գլուխս՝ ճանապարհին խժռելով առողջ դատելու ունակ ցանկացած բջիջ։
Ճիշտ այնպէս է կլանում ինչպէս նկարում պատկերուած օձն է կուլ տալիս զոհին։
Ինչ որ չնչին արարքներից , որ ընդամէնը սովորական դէպքեր են, ոչ մի արտառոցութիւն ու ներսումս սկսում է յիւանդութիւնը գլուխ բարձրացնել։
Անտարբեր չես եղել, նկատել ես, ինչ որ մարդու կեանք փրկել։ Յետո՞յ․․․ յետո՞յ։
Ախր դա սովորական է, մարդնն իրաւունք չունի մարդու նկատմամբ անտարբեր լինել։
Եթէ ի հարկէ քեզ մարդ ես համարում։
Նրանք քեզ տաղանդ անուանեցին։ Յետո՞յ․․․ յետո՞յ։
Գիտե՞ս քանի քեզ նման <<տաղանդներ>> են փողոցներում թրեւ գալիս, աննպատակ, ասես փողոցներն են չափչփում։
Դու էլ ոչնչով չես տարբերւում։
Սեփական ստուերի հետ մենամարտող։ Որիշ ոչինչ։
Մարդիկ․․․ մարդիկ։ Ի՞նչ էական է թէ նրանք ինչ են ասում, չէ որ ասուած է, որ տեսնում են միայն ծովի մակերեւոյթը, իսկ հատակի տիղմը․․․ տիղմը։
մեծարանքի խօսքերը , որ ասես ականջներում հնչում են, որպէս ծաղր, իսկ թէ ծաղր էլ չեն․․․ թէ ծաղր էլ չեն , թւում է գովաբնում են աղբը, թարախապալար, յիւանդուիւն։ Ինչու՞։ Ես, ախր ես հասկանում եմ սեփական անձի նսեմութիւնը , ինչպէ՞ս կարող եմ թոյլ տալ։ Ի՞նչ է , կարեկցանքի՞ց են գովաբանում։
Ես չունեմ դրա կարիքը, չունեմ եւ վերջ։
Չպիտի, չեմ կարող թոյլ տալ հպարտութեանը, սնափառութեանը, մեծամտութեանը խեղդել, սպանել առողջ դատողութիւնը։ Դրանք կեղծ են , յիւանդութիւն, մոլորութիւն։ Սպանել է պէտք, մահացնել, սատկացնել դեռ չծնուած, ջնջել անգամ անձնայնութիւնը, եսը, տարալուծել բոլորի ու ամէնի մէջ․․․ ապրել։
Բարձրանալով բռնում է կոկորդս, խեղդում։ Ես դեռ ապրել եմ ուզում,,,
Որպէս մարդ։

No comments:
Post a Comment