5 օր։
5 օր ու կը լրանա չսպասուած 23-ը ։ 23 տարի թողեցի ետեւում ու էսօր նստել եմ մտածում, թէ ի՞նչ, ի՞նչ եղան այդ տարիները, ինչի՞ն ծառայեցին։
Ի՞նչ թողեցի ետեւում եւ արդեօք առա՞ջ է , որ շարժւում եմ։
Ո՛չ։ Ես տեղում դոփում եմ, ընկնում անիմաստ գործողութիւնների ետեւից։
Գրեթէ մարդու կեանքի մէկ քառորդ մաս։
Յիշում եմ դեռ դպրոցական տարիները, երբ մի անգամ գրել էի շարադրութեան մէջ, որ ուզում եմ ինժեներ դառնալ ու օգնել մարդկանց։ Դասատուն ինձ չէր սիրում, աւելի, զզւում է մինչ էսօր ամբարտաւանութեանս համար ու ծաղրեց շարադրութիւնս, թէ ինչո՞վ է ինժեները օգնում մարդկանց։ Վհատուած էի, բայց ինձ երբէք չէի կորցննում լաւ պատասխան տալու համար ու բացատրեցի, որ եթէ չլինէին ինժեներները, ապա հողը եղոունգներով կը մշակէր եւ ոչ սարքերով․․․
Ողջ գիտակից կեանքումս միայն մէկ գաղափար էր իշխում՝ օգնել մարդկանց, վաստակ ունենալ մարդկային բարէկեցութեան գործում․․․ սուպերհերոսներ էլ էի երազում։
Իսկ յիմա՞յ։
Վատնելով, մսխելով կենաքը հասա 23։
Կեանքը բացարձակ դատարկութիւն, ոչ մի իմաստ եւ այն ինչն իմաստ էի համարում նոյնպէս կկեղծ էր․․․ կեղծ ամբողջութեամբ։
Ձգտումներ, նպատակներ, ճանապարհներ․․․ կանգնել եմ կէս ճամփին նայում եմ ետ ու առաջ․ համատարած անապատ։ Որքա՜ն անկումներ։
Որտե՞ղ եմ ես հասել, ի՞նչ եմ օգնել, ի՞նչ արժէք եմ ստեղծել․
-Ոչ մի տեղ, ոչինչ, ոչ մի։
Գործի փոխարէն քննադատութիւն, ըմբոստութիւն, մատնանշում․․․
Ես ատում եմ այն կերպարը որին հասա։
Դատարկ եմ, անարժէք, ստորաքարշ, ինչպէս ինքնին կեանքը։
Դատարկութիւն․․․
No comments:
Post a Comment