Նա կրում է իր անունը ի պատիւ հայ մեծ արքա Աշոտ երկաթի եւ իր անուան արժանի կրողն է։
Նա նուիրեալ հայ մարդ է, իսկական հայրենասէր։
Երթուղայինի վարորդ է։
Ամէն առաւօտ նա պարտաճանաչօրէն ուշանում է աշխատանքից եւ հասնելուն պէս ր արդարացի բողոքի ձայնն է բարձրացնում աշխատակիցնրի մօտ․
-Ա՜յ աղբեր, կարո՞ղ է գիտեն իրենց տուած երկու կոպեկի համար պիտի քնից կտրուեմ, սիգարետ չծխեմ, կոֆէ չխմեմ․․․
Ասում էր, ապա ծխախոտը բերանին վարում էր մեքենան մի կանգառից միւսը, կատարելով իր բարձր հայրենասիրական պարտքը։
-Վարպետ, խնդրում եմ մարէք ծխախոտը։
-Այ մօրքուր ջան, առաւօտից ռոյլի եմ, մի էս ծուխն է էլի քաշում եմ, էդ էլ հարամ էք անում,- բարձրաձայն պատասխանում է Աշոտը եւ քթի տակ աւելացնում․ <<Մօրդ բերանը․․․>>, ապա ծխախոտը դուրս նետում պատուհանից․․․
Երբ համբերութիւնը յոտում է, որպէս ոգէշնչում բարձրացում է մեքենայում հնչող ազգային բարձր արժէք ներկայացնող բուտիրկա եւ թաթուլ ։
Քշում էր Աշոտը փողոցներով, որտեղ նկատում էր մայթեզրին թափուած աղբակոյտեր, ծխախոտի գլանակներ , պոլիէթիլենային տոպրակներ․
Քշում էր Աշոտը փողոցներով, որտեղ նկատում էր մայթեզրին թափուած աղբակոյտեր, ծխախոտի գլանակներ , պոլիէթիլենային տոպրակներ․
-Խոզ են էլի, աղբե՛ր, մեր ժողովուրդը։ Հո զոռով չի։ Որտե՜ղ ասես զիբիլ են թափում։ Տո կամ էս իշխանութիւնը․․․ Է՜հ աղբեր, <<պասաժիրների>> մօտ բերանս չացեմ․․․
Աշոտը իսկական յեղափոխական է , ընդդիմադիր եւ ատում է իշխանութեանը։ Որպէս իսկական յեղափոխական նա իր պարտքն է համարում ամէն բարի լոյսով իշխանութեանը մէր հայհոյել։ Այդ ստորաքարշ մկները բզիկ-բզիկ արեցին Աշոտի սիրելի հայրենիքը։
Ուշ երեկոյան Աշոտը հոգնատանջ վերադառնում էր տուն եւ ինչպէս վայել է հայ տղամարդուն՝ մեղմօրէն կանչում էր կնոջը եւ խնդրում․
-Աղջի՜, կոֆէ դիր, մինչեւ հանգստանամ հացը սարքած լինի։ Հօրդ քեալեն։ Արագ շարժուի, աղջի։ Էն լակոտդ ու՞ր է․․․ էսօր դպրոցում ի՞նչ ես արել, արա։
-պապ, դէ էն Գոռի հետ թեմա եղաւ, վիճեցինք․․․
-Տո տայիր գլուխը ջարդէիր, այ անասուն , չես կարու՞մ, թէ՞ Գոռը Գոռ Վարդանեանին նկատի ունես։
-Դէ պա․․․
-Արա դէ, <<սիկտիր>> էղի աչքիցս, մօրդ էլ ասա էդ կոֆէն խա՞շ է։
Կինը բերում է սուրճը։ Աշոտն ըմպում է եւ մտածում։ Նա յիշում է, որ դեռ մի քիչ էլ պիտի գումար յետ գցի՝ որդուն գալիք պատուհասից փրկելլու համար, նրա 18 տարին միւս տարի կը լրանա։ Աշոտը զինկոմիսարիատում ծանօթ ունի, ասել է էժանով կը կարողանա ազատել որդուն բանակից։ <<Սրանք իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ տղես սրանց համար ծառայի, իրանք գնան ֆրֆռան աշխարհով մէկ, մենք ստեղ բանենք։ բա իրանց թուլէքին ինչի՞ չեն ուղարկում ծառայելու․․․>>,- մտածելով նա հասել էր պատշգամբ, ապա դուրս նետեց ծխախոտը, ներս մտաւ։ Նրան հանգիստ չէր տալիս հայրենիքի կործանման անհանգստութիւնը․ <<Էս ժողովուրդը խոզ է, սրանք արժանի են իրենց բոզի տղայ իշխանութեանը։ Ո՞նց կարելի է ապրել սրանց մէջ։ Հայաստանը կործանեցին։ Է՜հ, Տիգրան Մեծ, հլը տես ինչ են թողել․․․ արա, գրին քարտը․․․ դրանք ե՞րբ արդիւնքները կասեն․․․ >>։
Աշոտը հերոս մարդ է։
Նա նուրեալ հայ մարդ է։
Գտէք ձեր ներսի Աշոտին։
Ռոնին
No comments:
Post a Comment