Ամէն ինչ, ամէն ինչ հակառակն է բուսնել․․․
Կերէք այն թունաւոր պտուղը, որ ձեզ գերեզման կը հասցնի եւ փառաբանէք վախը նրանից։
Դուքք փառաբանում էք այն ինչը կեղեքում է ձեզ, այն ինչը թալանում ու սպանում է , ինչի պատճառով դուք ունէք մի․․․ կոտրած տաշտակ։
Փառաբանէք յանցաւորը, չէ՞ որ հենց հենց նման յանցաւորն է ձեր իշխանութեան գլխում։ Յանցագործներ, որ իրենց չեն սահանափակում մարդկային բարոյական եւ ոչ մի նորմով, այլ ունեն սեփական ներքին գաղութային նորմերը, ըստ որի դուք ընդամէնը գործիքներ էք, նսեմ արարաածներ, որոնց կեանքը գրոշ իսկ չարժէ։ Նպատակն արդարացնում է միջոցները։
Կրկնէք այն կեղտօտ արտայայտութիւնները, որ ասուեցին նման մարդասպանների կողմից , արդարացրէք, ոսկէպսակ հիւսէք։
Դոն, գող, աւտարիտետ․․․ շարունակէք։
Նրանց հերոսացնում էք ,աստուածացնում ու աւելի բարձր դասում , քան իրական հերոսներին , որ կեանքներսն աւարտեցին անձնազոհութեամբ՝ ձեզ նմաններից եւ նրանց կեղեքումներից փրկելու համար ։
Ա՜խ, արեամբ գրուած այդ փառքը։
Վախկօտներ, հետոյքալեզներ։
Ես տեսնում եմ, թէ ինչպէս է զոհը փառաբանում գիշատչին։
յիւանդ գոոմեշն իսկ միայնակ կռիւ է տալիս առիւծների դէմ, մինչ շունչը կը փչի։
Խաչե՜լ, խաչե՜լ, անմեղ յիսուսներին, խաչե՜լ։
Ազատութի՜ւն, փա՜ռք բարաբբաններին։
Մոռանալ վոլտերներին, ժակ ռուսոներին, յիսուսներին, գեւարաներին մենթներին, եաթ-սեններին․․․ խա՛չ։
Փառք բարաբաներին, երիցս փառք։
Յիմարնե՛ր։
No comments:
Post a Comment