Վերջին ժամանակներում շատ ակտուալ է քննարկել կուսութեան խնդիրը, համարելով նախնադարեան մնացուկ եւ օրինակ բերել այդ հարցում եւրոպան։
Մի փոքր անդրադարձ կատարեմ։
Ի սկզբանէ ասեմ, որ Եւրոպան մարդկային բարոյականութեան ու մշակոյթի գագաթնակէտ չէ, ունէք սեփական ուղեղ, մտածէք ինքնորոյն։
Այնուամէնայնիւ հասկանանք, թէ ինչու՞ է այնտեղ նման բարք տիրում , չէ որ, որպէս քրիստոնէական մշակոյթի կրող ժողովուրդներ պէտք է ունենային համապատասխան բարոյական համակարգ, սակայն արի ու տես, որ անարգուած է այն պատուիրանը, որտեղ ասւում է ․ <<Մի՛ շնացիր>>, իսկ եւրոպացին նոյն հաւատով ու աշխուժութեամբ մնում է քրիստոնէութեան ջատագով։
Բանն այն է , որ ազգերի ու ժողովուրդների բարոյական արժէհամակարգերը կախուած են ոչ այնքան կրօններից, որքան մինչ այդ կրօնների ներթափանցումը եղած տեղական սովորութիւններից , բարքերից ու մտածելակերպից, իսկ կրօնական վարդապետութիւնները, որպէս կանոնհարմարեցւում, ադապտացւում են տեղական սովորութիւններին։ Իսկ եւրոպական ժամանակակից մշակոյթի գերակշիռ մասը կազմուած է գերմանական ծագման ցեղերի մշակոյթից։ Չենք մոռանում վանդալներին։
Ենթադրում եմ նաեւ, որ միջնադարում, երբ մեծ տարածում ունէր սովը, ժանտախտը, դրանց զուգահեռ տարածում էր գտնում մշակոյթի ու բարոյական շեղումը, ինչը բնորոշ է կրիտիկական ժամանակներին։ Տարածում էին գտնում հասարակաց տներն ու կուրտիզանուհիները։ հաւանական է , որ նրանց քանակն այնքան էր շատացել, որ շուտով բնակչութիւնը սկսեց հարմարուել նման իրավիճակի հետ՝ ունենալ կին, որ պատկանում կամ պատկանել է բնակավայրի տղամարդկանց մեծ մասին։ Բնականաբար տղամարդիկ կը սկսէին փնտրել առաւել քիչ <<մաշուածներին>> եւ կուսութեան մասին խօսքն իսկ աւելորդ էր։ Թէեւ այսօր էլ կան ազգեր եւրոպայում, որ խստօրէնն յետեւում են կուսութեան խորհրդին կամ ընտանիքներ այդ ազգրում, սակայն նմանները հիմնականում ունենում են կրօնական դրդապատճառներ։
Սրանք ենթադրութիւններ են, քանզի ես չեմ կարող հստակ ասել, թէ ինչու է այսպէս կամ այնպէս։
Ինչպէս նաեւ բարքերի մասին խօսելիս կարելի է օրինակ բերել շուեդկան ընտանիքը իր հիւրասիրութեամբ, թէ իր տունը հիւրի տունն է, իսկ կինը հիւրի կինը։ Եւ բոլոր նրանց ովքեր կը շարունակեն համարել, թէ եւրոպան եւ արեւմուտքը քաղաքակրթութեան գագաթնակէտերն են, իսկ մենք յետամնաց,, քանզի պահպանում եւ պահանջում ենք պահպանել կուսութեան խորհուրդը, ապա հիւրընկալէք նրանց։ Հիւրընկալէք ինչպէս շուեդին։

No comments:
Post a Comment