2/15/2016

ՅՈՒՇԵՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ

   Հինգշաբթի էր կամ չորէքշաբթի՝ սովորաբար այդ օրերին էի ստանում դասացուցակը շտաբից։ Երեկոյան հանգստի ժամն էր, զբաղուել էի հիգիենայով, էլ ուրիշ զբաղմունքի համար ժամանակ էլ չկար։ Գործերը խեղդում էին՝ դասակի հրամանատար չունէինք, ենթասպան էլ արձակուրդում էր, ստիպուած էի մեր երեքի գործերը ստանձնել միաժամանակ։ Ամէն ինչ պէտք էր հասցնել։ Թէկուզ գիշէրները 3-4 ժամից աւելի չէի կարողանում քնել, գիշէր էր եղել կէս ժամ էի քնել, բայց ոչ մի թերացում։ Երբէք։ Անգամ գումարտակի հրամանատարի կողմից դասակն իր առաջադիմութեան համար առանձնացուեց, շեշտելով, որ այլ դասակներում երկու սպան միասին գլուխ չեն բերում ոչ թղթաբանական, ոչ կարգապահական, ոչ էլ մարտաւարական խնդիրները, իսկ մեզ մօտ մէկ սերժանտն է հասցնում ու գէրազանցում։ Ինձ միայնակ մայր էի զգում։
   Փակուցի սպայական աշխատասենեակում, սսեղանին մի շարք տետրեր են, դասացուցակը, մինչ վաղն առաւօտեան պիտի պատրաստ լինեն, որ տողանի ժամանակ գոնէ ներկայացնեմ հաստատման, կը սկսեմ դասացուցակից։ Մինչ ես կը դասաւորեմ անհրաժեշտ պարագաները, դուռը թակում են․
-Ո՞վ է։
-Մենք ենք,- առոգանութիւնից հասկացա, որ բերանը ծուռ խօսող ան սերժանտն է ։
-Հեսա կը բացեմ, մի րոպէ։
Մտնում են երեք հեգի՝ սերժանտը, մի ընկեր ու դասակիցս մի զինուոր։
-Հետդ խօսելու բան կայ,-ասաց ընկերը։
-Հա, կը խօսենք, ինչի՞ շուրջ, բայց ժամանակս սուղ է։
-Աղբե՜ր,-առանձնակի կերպով բերանը ծռելով խօօսեց սերժանտը,- էս ի՞նչ մի ուստաւ ես կոխել, էս ի՞նչ ձեւ ես ծառայում , սրա մէրը․․․
-Եթէ ծառայութիւնից ենք խօսելու նախօրօք ասեմ, որ ոչինչ չեմ փոխելու։
-խօսում եմ, հո դու անշնորհք չես, խօսքիս կէից ընդհատում ես,-վրդովուածութեամբ խօսեց այդ կապուտաչեա սերժանտը։
-Անշնորհք չեմ, զգուշացնում եմ, որ իմանաս ինչքանո՞վ է իմաստաւորուած խօսակցութիւնը։
-Մէրը․․․ մեզնից հասնում է ասելը, մնացածը դու գիտես։
-Ես արդէն գիտեմ։
Զինուորը լուռ էր այյդ ընթացքում ու ողջ ընթացքում լուռ պիտի մնար, միայն իր հետ ներս մտածների հետ միմիկաներ ու քմծիծաղ կը փոխանակէր․
-Ասենք ինչի՞ ես կապծյոռկեն փակում, տղէքին էլ բանալին չես տալիս, քո համար էլ աֆիցերսկի լռուած ես, տենց սկի Ագան չէր անում, ամօթ է, եքա տղայ ես,-փորձում էր փողոցային մակարդակի հոգէբանական ճնշում գործադրել, անկեղծ, երբեմն ճնշւում էի նման խօսակցուիւններից, ինձ ոչնչութիւն զգում։
-Որ մտաք ներս, լռուած վիճակ տեսա՞ք, նախ դա ։ Իսկ յետոյ էդպէս է պէտք, էդպէս է թելադրում կարգապահութիւնը, եթէ Ագան թոյլ է տուել ուրեմն կարողացել է օրէնքը խախտել, անգամ, եթէ դա արել է տղէքի մասին մտածելով։ Ես չեմ կարող, ինձ լիարժէք կարգապահութիւն է պէտք, ի տարբերութիւն Ագայի ես ընդհամէնը սերժանտ եմ, ամէն ինչ չափից աւելի պարզ է , տղէք։ Ինձ վրայ կայ դրուած պատասխանատւութիւն․․․
-Հրաժարուի։
-Ինչի՞ց։
-Սերժանտից։ Գնա ասա չեմ ուզում լինեմ։
-Ինչի՞, ո՞վ ասեց չեմ ուզում, ոչ միայն ուզում եմ, այլ նաեւ կարողանում եմ ու էս իմ տեղն է, իմ ոլորտը։
-Վա՜խ, մօրս արեւ, լիչկեքո՞վ է սաղ որոշւում,-ասաց սերժանտը։ Ասաց սերժանտը։-թող տղէքը կայֆաւատ անեն, հո դու աֆիցեր չես, սկի աֆիցերները տենց չեն ծառայում։
-Դու էլ ես էդ լիչկեքի կրողը ու նախ իմահամար էդ պատիւ է, որ արժանացել եմ դրան։ Դրա համար ես վեց ամիս սովորել եմ, թէկուզ սովորող չսովորող ստացան, բայց ես հանգիստ իրաւունք ունեմ ասել, որ վաստակեցի։ իսկ ի՞նչ կապ ունի աֆիցերը։ Ի՞նչ կայֆաւատ, էդ իրենց տանը կանեն, իսկ սա բանակ է, էստեղ բոլորս մի նպատակ պիտի ունենանք՝ ծառայել Հայրենիքին, անկախ դժուարութիւններից․․․
-Մօ՜րս արեւ, էս ո՞վ է, ինչ խեռիս հայրենիք,-բացականչօրէն ասաց սերժանտը պտտուելով միւս երկուսի կողմը ու ձեռքով մատնացոց անելով ինձ։
-Հանգստացի, կարո՞ղ է․․․- ընկերը խօսքս չթողեց աւարտեմ։
-Ռադ, չոտկի ի՞նչ ես խօսում, ինչ խեռիս հայրենիք, կայֆաւատ արա, թող տղէքն էլ կայֆաւատ անեն, մի ծառայի։
-Ես ասեցի, որ չեմ անի նման բան, ես էլ, դուք էլ պարտք ենք ու էս ձեւ ինչ որ չափով կարանք  հատուցենք։ Ես ողջ կեանքումս սպասել եմհնարաւորութեան, իմ փոքր լուման ներդնելու։
-Արա, ի՞նչ լումա, չէ մի դոլար։ Սենց ասեմ քեզ, չի դզում, չեն սազում արածներդ լաւ տղուն,-շարունակեց ընկերը։
-Ի՞նչ ասել է վայել չեն, ծառայութիւնը վայել չէ՞։
-Չէ, մի ծառայի, կայֆաւատ արա։
-Ես ասեցի, ես պարտք ունեմ, ես պարտք ունեմ էն տղէքի առաջ ում կեանքի շնորհիւ ես կամ, նոյն ձեւ ես պիտի փոխհատուցեմ։
-Վայել չի լաւ տուն։
-Ուրեմն ես լաւ տղայ չեմ, ես զինուոր եմ, սերժանտ եմ։ Չկայ բանակում լաւ տղայ, կայ զինուոր։
-Բոզաւարի ես ծառայում․․․
-ո՞ր մէկիդ կամ ո՞ր մէկին եմ դայաղ արել։
-Քո հետ արդէն դայաղ եղած ենք։
-Որ յիմայ եկել հետս ստեղ ռազբորկայ էք անում էդ նրանից է , որ բաւարար չեմ ծառայում, դրա համար լեզուներդ երկարում է։
-Արա՜, էս ո՞վ է, արա,-բացականչեց ընկերը։
-Եթէ քեզ համար <<էս ո՞վ>> եմ , ուրեմն մեր ճամփէքը բաժանւում են, ես ժամանակ չունեմ էլ խօսելու, լիքը համառօտագիր կայ կազմելու․․․
-իրա հետ անձնական զրոյց ենք տանում, ինքն ասում է կոնսպեկտ։ Քո համար կորեւոր չի՞ քեզ կը հարգէն, թէ՞ չէ ,- վերջում աւելացնում է սերժանտը։
-Թքած ունեմ կը հարգեն, թէ չէ, երբ ես անում եմ իմ խղճի գործը, կարեւոր է ես կը հարգեմմ, թէ չէ կատարածիս համար, իսկ ես ոչ մի վատը չեմ անում։
-Հը՜։ Թոյլ կը տա՞ք գնալ , պարոն սերժանտ,-հեգնական կերպով ասաց ընկերը։
     Նրանք նայեցին միմյանց դէմքի, քմծիծաղ տուեցին, խնդմնդալով հեռացան, ասես յաղթանակ էին տարել խոշոր ճակատամարտում։ Դռան ետեւից լսւում էր նրաց ծիծաղը եւ կիսախուլ ձայնները, որ քննարկում էին․ <<Տեսա՞ր, ինքն իր բերանով  ասեց, որ լաւ տղայ չի․․․ կարող է սկի տղա՞յ էլ չի>>։
Դուռն արդէն կողպել էի։
Աշխատասեղանի առաջ նստած գլուխս առել եմ ափերիս մէջ՝ չարողանալով կենտրոնանալ։ Բառերը հնչում ու հնչում էին․ <<ես բո՞զ եմ, ես բո՞զ եմ>>։
<<Միթէ՞ հայրենիքը գրոշ իսկ չարժէ, որ էդ փափուկ կեանքից դուրս գանք, գոնէ մի երկու տարի։
Բայց ես․․․ ես  բո՞զ եմ։ Ախր մարդիկ հանգիստ քնում են մեր յոյսով, իսկ ինչ եթէ մենք թերանանք ու․․․ ես բո՞զ եմ։ Գրողը տանի,միթէ՞ էսքանից յետոյ․․․ անգամ եթէ բոզ եմ, հա թող լինեմ․․․>>,- միտքս անաւարտ հայացքս թեքեցի աշխատասեղանից ձախ կախուած մի քիչ անյաջող նկարած Մոնթէի դիմանկարին ․ <<Ուրեմն դու՞ էլ>>։  Յիշեցի նրա զինուորներից մէկի պատմածը, որն այժմ մեզ մօտ սպայ էր․․․ <<Երբէք։  մենք երբէք, իմ մեծ եղբայր։ Ափսոսում եմ ու ուրախ եմ, որ կենդանի չես ու չես տեսնում սա՝ քո բանակը, քո զօրքը․․․>> ։ Արցունքները խեղդում էին,իսկ ես ինձ խօսք եմ տուել, որ ոչ մի արցունք․ ձեռքերով անընդհատ աչքերս էի տրորում, ոչ մի կաթիլ չպիտի հոսի։ Մրմուռ էր սկսւում․․․
-Պարոն սերժան, այ պարոն սերժանտ։
-Հա, պարոն լյտենանտ, դու էլ սկսի՞ր, լաւ էլի,-դուռը բացելով ժպտացի։
-Հա՜հ,- ծիծաղեց լեյտենանտը,- արի, գնում ենք անուանականչ, զօրքդ շարի, գնդի կազմով ենք։ Էս ինչի են աչքերդ կարմրել, կարօ՞տ։
-Չէ՜,- ծիծաղում եմ,- ես տենց ղզիկ բաներ չունեմ, համառօտագրերը չեմմ հասցրել աւարտեմ․․․
-Գնանք գանք կը շարունակես, արխային։
-Լաւ, պարոն լեյտենանտ։
-Արա, ես քեզ փոքր աղբերս պէս  սիրում եմ,- ծիծաղում է ձեռքը վզովս գցելով,- քո նման մի քանի սերժանտ ունենայինք , չէ՞ ․․․
-Էհ, պարոն լեյտենանտ, բանի պէտք չեմ, գնամ դասակը գտնեմ։
Ծիծաղում ենք։
-Տղէ՜ք, պատրաստուէք, գնում ենք պլաց․․․


Յետգրութիւն․ Մոնթէ Մելքոնեանի նամակը բանտից․
-Ինձ երբէք չի յետաքրքրում այն, թէ մարդիկ ինձ հարգում են, թէ ոչ։ կենսականն այն է որ ես ինձ հարգեմ։ Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կը դառնայի կորուսեալ մի թշուառական։ Սեփական անձը հարգելու համար է, որ ես գորշում եմ ու ապրում եմ։
Անձնապէս ես չեմ հաւատում ուրիշների հետ մրցակցութեանը՝ լինի դա ֆիզիկական, թէ մտաւոր կամ ցանկացած այլ ձեւի։ Այն ինչին ես հաւատում եմ դա իմ սեփականանձի հետ մրցակցութիւնն է։ Սա մրցակցութեան ամէնադժուար եւ առաւելագոյնս յուսախափ անող տեսակն է, որովյետեւ ինքդ քեզ գերազանցելն անհնար է։ Միշտ զգում ես, որ կարող ես եւ պէտք է աւելի լաւ անես։ Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մօտեցում է կեանքին, բայց այդպիսին եմ հիմայ ես>>։



No comments:

Post a Comment