1/11/2016

Բուսիդո

Բուսիդո։
Ճապոներէն բառ է, որը կը նշանակէ “մարտիկի ուղի” կամ “մարտական ուղի”, որով անցնում է մարտիկը /ռազմիկը/ դէպ կատարելութին գնալիս։ Բառը գործածուել ու գործածւում է սամուրայների, մարտարուեստների դպրոցնորի կողմից ու համար։
Բուսիդո․․․
Առաջին յիշողութիւններս աղօտ են, բայցմի բան հստակ է այդ յուշերում եւ դա այն է, որ արեւելեան մարտարուեստների հետ ծանօթացա Նրա միջոցով, նա դրդեց ինձ սիրել եւ ապրել մարտարուեստներով, դրանց փիլիսոփայութեամբ, նա ինձ հաւաստիացրեց , որ դա է ճշմարիտ ուղին դէպ կատարելութիւն, Նա իմ մէջ մարտիկի շունչ փչեց ու դրեց իմ մէջ մարտիկի կենսափիլիսոփայութիւնը, միտքը, հոգին, զգացումներն ու զգացմունքները․․․ Նա ինձ մարտիկ դարձրեց եւ դարձաւ իմ առաջին ուսուցիչը․ Նա՝ Լի Սիաոլուն/Ջան Ֆան/։
Նրա մտքերը հոգեւոր սնունդ էին/են/ ինձ համար, իսկ կերպարը ոգէշնչման աղբիւր։ Ինձ համա մի աննկարագրելի , անբացատրելի իաստութիւն էր/է/, հզօորւթիւն, իմ ուղենիշը դէպ կատարելութիւն․․․
Մարտարուեստում ես գտա այն , ինչ չէի գտել կեանքի որեւէ այլ բնագաւառում․ սէր, հարգանք, կարեկցանք, իմաստութիւն, ընկերասիրութիւն, կատարելութեան ձգտում, բարութիւն եւ անվերջ կարելի է շարունակել։
Մարդիկ կարծում են , թէ մարտարուեստում կարեւորը հակառակորդի ջախջախումն է եւ յաղթանակը նրա նկատմամբ։ Ո՛չ։ Մարդիկ սխալւում են ․ մարտարուեստում առաջնայինը յաղթանակն է սեփական անձի նկատմամբ, յաղթանակը բոլոր թուլութիւնների , կրքերիու ցանկութիւնների նկատմամբ, որ կարող են գլուխ բարձրացնելով խոցել մարտիկին, շեղելով դէպ կատարելութիւն նրա ուղուց։ Հին իմաստուններն ասում էին, որ գոյութիւն ունի մարտիկի երեք կարգավիճակ՝ առաջին , երբ սուրը մարտիկի ձեռում ամուր բռնած է, երկրորդ, երբ սուրը մարտիկի սրտում է Եւ երրորդ , երբ սուրը բացակայում է մարտիկի թէ ձեռքից, թէ սրտից։ Երրորդ կարգավիճակը կատարելութեան հասած /թէեւ այդպիսինները չեն լինում, քանզի ուղին հարատեւ է/ մարտիկի կարգավիճակն է , իսկ մինչ այդ մարտիկը պէտք է անցնի առաջին եւ երկրորդ կարգավիճակներով։
Բոլոր կարգավիճակներում էլ մարտիկն ազատարար է, արդարութիւն տենչացող, սակայն երրորդ կարգավիճակում նա այլեւս չի տենչում արդարութիւն , այլ հաստատում է այն։ “Արդարութիւնն առանց ուժի նոյնն է, ինչ ուժն առանց արդարութեան”,- սրանք մարտարուեստի մեծ վարպետ, Կյոկուշին Կարատէ Դո դպրոցի հիմնադիր մասուտացու Օյամայի/Չոու ՊԷ Դալ/ խօսքերն են։ Կարծում եմ ճշմարիտ եւ դիպուկէ ասուած։ Երբէք պէտք չէ սպասել , թէ արդարութիւնն ինքն իրեն կը հաստատուի կամ երկնքից մանանայի նման կիջնի։
Իրական մարտիկը չի էլ սպասում։ Նա գործում է։
Մարտարուեստը կեանքիս մի մասը չէ, ի հարկէ, չի կարող այդպէս լինել, քանզի այն հենց կեանքն է , որ կայ․․․
“Կռիւը յիմարներինն է, յաղթանակը՝ խելացիներինը, իսկ իմաստուններինը խաղաղութիւնն է”,- ասացին վարպետ մարտիկները։

22,Թ/ՍԺԲթ․(2012թ․) Արցախ/Մարտունի

No comments:

Post a Comment