Ես թքել եմ ձեր ազատութեան վրայ,
Երբ այնտեղ արդարութեան հոտ իսկ չկայ։
Խեղկատակութիւն է, ծաղր,
Կոյրն ի՞նչ է անում ակնոց,
Տուէք նրան ձեռնափայտ,
Թէ զոյգ աչքեր չէք կարող։
Ասու՞մ էք ․“գինի բոլորին”,
Բայց ծարաւ են նրանք,
Ջուր տուէք, ջուր,
Որ հագենա ծարաւը նրանց։
23,Ժ/ՍԺԵթ․
No comments:
Post a Comment