Դարերից խռովուած, իմ գրիչ,
Պիտի՞ փոխես խռովքովդ եւ ի՞նչ,
Երբ կեանքը, որպէս ընդլայնուող ճահիճ,
Խեղդում է հոգիները հարազատ ու ջինջ։
Ի՞նչ պիտի փոխես, եթէ անգամ բղաւել գիտես,
Մոռացե՞լ ես՝ վակուումում ձայն չի տարածւում,
Եւ որքա՞ն դեռ պիտի խզբզես,
Որ լցնես բացը դարի գանգերում։
Էհ , որ աշխարհի դէմ կատաղած
Վայրագօրէն տողից տող ես քոչում,
Էութիւն, սէր ու խինդ մոռացած,
Պարզամի՛տ, ի՞նչ ես փոխել ակնկալում։
No comments:
Post a Comment