4/15/2015

Եւ Կորցնում եմ Կապը



Եւ կորցնում եմ կապը առ իրականութիւն ,


Մտքերը , որպէս ներկեր իրար լղոզում ,


Ժխտելով գաղափարները մահուան եւ կեանքի ,


Որ ամէնը վերածում են յիմար կատակի ։


Ու փոխւում են պատկերներ , որպէս շարժանկարներ ,
Նրանց են հետեւում անտարբեր զոյգ աչքեր ,
Թւում է ահա մի ծանր աշխարհաքաշ բեռ
Պէտք է քաշ տալով , ճողելով հանել վեր ։
Զառնցուած , լղոզուած մտքեր իբրեւ բեռ ,
Որտեղ ձուլուեցին ատելութիւն եւ սէր ,
Չտարբերելով էլ ով է հէրը , ով մէրը ,
Խառնելով միմեանց եւ տեղը եւ դէրը։
Հասցնելով բացարձակ մի ցնորքի ,
Իսկ ո՞վ պիտի սիրտը քո նորոգի ,
Որ դեռ ուզումէ հաւատալ կենքին ,
Մինչդեռ սպասում է վերջին զարկին ։
Վարջին զարկին ․․․ մտացածին կեանքի եւ մահուան ,
Ահա եւ աւարտը , յատւում է այս ճամփան ,
Իսկ ես թքել էի վաղուց նրա վրայ ,
Մինչ ինչ որ մէկը ուզում էր իմաստը հասկանալ ․․․

Ու յանկարծ ․ կեանքն իրական է թւում առաւել ,
Երբ սկսումեմ նրան փակ աչքերով դիտել ․․․

No comments:

Post a Comment