12/17/2014



Ու կանգնեցի ձեր առաջ ,


Որպէս չստացուած մի պոէտ ,


Եւ ոչ վերջին


Առաւել եւս ոչ առաջին ,


Կիսուեցի ձեզ հետ
Մտքերով իմ ,
Գուցէ կիսախելագար ,
Չգիտեմ , կարող է յանճար ,
Բայց արտայայտեցի անկեղծ
Իմ մտահոգութիւնները ...

Յիմա ցանկա՞ք քարկոծել ,
Ահա , վերցրեք քարը ,
Վերցրեք , յանձնում եմ ձեզ ,
Նետեք այն ինձ վրայ ,
Ես չեմ կառչում կեանքից
Եւ վախն ու ցաւը չեն ,
Որ պիտի կանգնեցնեն ինձ :

Նետեք քարը ,
Նետեք քարեր ,
Ժայռեր նետեք...
Թերեւս դուք ո՞վ ,
Որ ժայռեր նետեք ...

Իսկ իմ վերջին խօսքը կը լինի ...
Ոչ , ես չունեմ վերջին խօսք ..

No comments:

Post a Comment