3/18/2015



Միթէ աստուած է պատժել պոէտին ․․․







Ա՜խ , ուր է աստուած ,




Ի՞նչ կերպար յօրինուած




Հեքիաթներից էլ առաւել ,




Որ ստիպում է ցասումից բղաւել ։



















Բաւ է խաբէք եւ ինձ եւ ձեզ ,

Իսկ թէ կայ էլ , թող լինի ողջակԷզ․․․

Թող այրուի այդպիսի արդար դատաւորը ,

Հենց իր իսկ ստեղծած կրակովը ․․․

դժողքի ։




Հա՞յր է նա սիրող ․

Սուտ է ․․․ ստրկատէր է տիրող ․․․




Ապաւէ՞ն է արդարների ․

Չարժէ մուրճ իսկ դատաւորի ,

Յո՞յս ՝ ընկճուածների ․

Առաւել խաղալիք զօրաւորի ։




Խօստումներ լուսաւոր եդեմի՞,

Թող բաժին լինեմ գեհէնի ,

Եթէ դա է արդարութիւն հաստատողը ․․․

Երբ սովամահ էլ լինում քարից հաց քամողը ։




Խօստումներ երկնային կեանքի ՞,

Իսկ ո՞ր գրողիս համար է կեանքը երկրային ։

Ամէնագէտ է աստուած ,

Իսկ գուցէ՞ առաւել բանականութիւնից զրկուծ։




Երանի է՞ովքեր չտեսան ու հաւատացի՞ն ․

Աճպարարութեան աստիճան վերին ։

Խաչուեց որդին յանուն մեր մեղքերի՞ ,

Իսկ գուցէ սերմ էր նոր բերքերի ։




Ախ , ու՞ր է աստուած ,

հերոսն այդ , հեքիաթների ։

Քոռ , անհոգի աստուած

Ի՞նչ արդարութիւն պիտի հաստատի ․․․

************

Միթէ՞ աստուած է պատժել պոէտին ,

Որ սիրեն , բայց միայն հեռուից ․․․․




18.Գ․ՍԺԵ թ․

No comments:

Post a Comment