10/18/2014
Սուրբ Սուտ
Ոչ միայն հացիւ
Այլ նաեւ բանիւ
Մարդս ապրեսցէ ․․․․․․․․․
Մարդը՞ ․․
Եւ ի՞նչ է այն ,
Մի խաբուած գազան ,
Որ հոշոտում է իր իսկ մարմին ՝
Թշնամի է սեփական անձին ․․․
Մարդը՞․․․
Մի առեղծուա՞ծ ,
Թէ՞ պարզունակ արարած․․․
Ես չգիտեմ ,
Բայց ես գիտեմ ։ Միգուցէ ․․․
Նա խաբուած է որպէս անբան ,
Կրկնելով , թէ ի սկզբանէ էր բան
Փաղչելով հենց այդ իսկ բանից ,
Գէրադասելով կղանքը մնացած նրանից ։
Եւ կղանքը նա կօչեց բան ,
Իսկ բա՞նը ․․․
Մարդն ուղղակի մոռացաւ Նրան։
Մարդը՞․․
Ինքնախաբող եւ կառչած իր ստին ,
Յայտարարում է ճշմարիտ իր սրբին :
Այո , սուրբ է այդ սուտը ,
Թող սպանուի եւ միտքը եւ գութը ։․․․
******
եւ մարդու համար ստեղծեցիք կուռքեր ,
Անուանելով նրանց ճշմարիտ սրբեր ,
Պայքար մղելով բանականութեանն ընդդէմ ,
նուաստացնելով անգամ գիտութիւնը վսեմ ։
Իսկ մարդու համար կայ միայն մի գիտութիւն ,
Գիտութիւն , որ շնորհում է մեղքերին թողութիւն ․․․
Ինքնախաբեութիւն , կեղծիք ,
Տգիտոիթիւնն է , որ բռնել եք ձիգ ։ -
Թող պաշտեն եւհովային , պաշտեն յիսուսին ,
Մարդուն տուէք մուհամեդ ու բուդդային ,
Սէր քարոզէք , կրծէք միմյանց կոկորդ ,
Հոգեւոր եղբայրներ , բայց իրարու խորդ ։
Ինչի՞ս են ձեր քարոզները ,
Ճշմարիտ սիրոյ ճառերը ,
Երբ թշնամի եք մարդկութեան ,
Անբարոյ ջատագովներ հակամարդկայնութեան ։
Ստրուկ եք ուզու՞մ , վերցրէք ,
Բայց ոչ ինձ , երբէք ,
Հոտ եք ուզում , ահա ,
Մի սուրու մարդ , որպէս ոչխար ,
Թագ եք ուզու՞մ , իշխանութի՞ւն , փա՞ռք ,
Միգուցէ հարստութի՞ւն , պալատներ , դափնէպսակ ․․․
Վերցրէք , լափէք ,
Չկայ ձեզ արգելք ․․․
Իսկ բանականութիւնը մարդկային
Չի խոնարհուելու սրիկային ․․․
*****
Մարդուն յանձնեցիք կուռեր ,
Կանչելով նրանց ճշմարիտ սբեր ,
Մոռանալով , որ էր ի սկզբանէ բան ,
Ահա պաշտեցիք նրա կղանքը միայն ․․․
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment