10/08/2014

Չեմ Կողմնորոշւում



Ինքս ոչնչում չեմ կողմնորոշւում ,


Ոչ գիտեմ որն է ճիշտ ,


Ոչ գիտեմ որն է սխալ ,


Համա տեսակէտս ընդունել եմ պահանջում :


Այլոցից , օտարից ,
Որ ոչ գիտեն , որն է ճիշտ ,
Ոչ գիտեն , որն է սխալ ...

Ընկել եմ ինչ որ փնտրտուքի մէջ ,
Փորձում եմ անցնել էդ ճամփեն մինչեւ վերջ ,
Բայց ես հո գիտեմ , որ սրան վերջ չկայ ,
Գլուխս կախ գնում եմ առաջ , գնում եմ առաջ ...
Եւ երեւի առաջ էլ չի որ գնում եմ ,
Ու՞ր , որտե՞ղ : Չէ , չգիտեմ :
Չեմ կողմնորոշւում :
Գիտակցելով էլ , որ սրան աւարտ չկայ
Ձգտգտելով աւարտին հասնել ...
Տարօրրինակ է : Հենց յիմարութիւն է , որ կայ ՝
Ձգտել անմանրմին , աննիւթը շոշափել :
Ոչնչում չեմ կողմնորոշւում -
Մէկ թւում է կամ ,
Իսկ մէկ էլ չկամ :
Երազ ե՞մ....
Իսկ ո՞վ է ննջում ..

Ոչնչում չեմ կողմնորոշւում :
Իսկ ինչպէ՞ս միքս աւարտին հասցնեմ ...

No comments:

Post a Comment