
Զանգակատունը ունի շուրջ 12,8 մ բարձրութիւն , այն տեղադրուած է եկեղեցու
յիւսիսային կողմում , ծառայում է միաժամանակ նաեւ շքամուտք :
Զանգակատունը հպւում է եկեղեցուն կամարով , սակայն նրանք չեն ամրակցւում ,
նրանց միջեւ կայ շուրջ 0,5 մ տարածութիւն :
Եկեղեցու ե ւ զանգակատան միջեւ պահպանուած է արտաքին համահունչութիւնը :
Օգտագործուած է միւնոյն տեսքի շինանյոթ : Տանիքը թիթեղեայ է ՝ հաւաքուած փայտէ
կոնստրուկցիաներով :
Զանգակատունը վերից եւ վարից սահմանափակուած է կարմիր գոյնով , սահմանա-
փակումները օգտագործուած են , որպէս խորհուրդ , կեանքի սահմանական լինելու:
Վերից դիտելուց զանգակատան տեսքը նմանւում է աստղի , որը խորհրդանշում է
Քրիստոսի ծնունդը աւետարանող Բեթղեհէմեան աստղը , իսկ նախագմբեթային
յատուածի վեց սիւները ՝ աստղի վեց ճիւղերը :
Վերից դիտուող աստղի 4 եռանկիւնանման յատուածները իրենց մէջ կրում են
խորհուրդը 4 աւետարանիչների ե ւ աւանդակաան պատկերացումների համաձայն
աշխարհաստեղծ 4 տարրերի :Զանգակատան ներսից վեր նայելիս առկայ է 0,8 մ
տրամագծով շրջանաձեւ բացուածք :
Բացուածքը խորհրդանշում է լոյս եւ արեւ , իսկ բացուածքից երեւացող զանգերը խորհուրդ
ունեն հոգեւոր մաքրման եւ անբիծութեան ձգտման :
Յիւսիսային ճակատում նոյնպէս կայ շրջանաձեւ բացուածք ՝ 0,4 մ տրամագծով , որը վերից
պարփակուած է երկթեք տանիքով :
Այդ յատուածը խորհրդանշում է Քրիստոս-արեւը , որը գործում է Հօր եւ սբ. Հոգու հովանա-
ւորութեամբ :
No comments:
Post a Comment