8/11/2014
Անկեղծութիւն
Անկեղծութի՞ւն ..
Տարօրինակ մի բառ
Մարդոց համար :
Անկեղծութի՞ւն ...
Ակունք ատելութեան ,
Երբ կը բանաս բերան :
Անկեղծութիւն ...
Ատում եմ այդ բառն արդէն ,
Երբ մարդք ստել կը գէրադասեն ,
Եւ ստացածդ պատասխանը հայեացքն է շեղ ,
Ակնկալածդ շնորհակալութեան գեթ մի տաշեղ .
Որ է անկեղծութիւն :
Հի՞ն եմ , թէ՞ առաջ եմ ընկել
Չեմ էլ հասկանա երբեւէ ,
Բայց հաւատացել եմ ,
Անբանական է նաեւ պաշտել եմ
Մարդկայնութիւնը մարդու ,
Իսկ եւ յառաջն ամէնու ...
Անկեղծութիւնը :
Իսկ այսօր .
Անկեղծութի՞ւն :
Ատում եմ այդ բառն արդէն ...
Եւ նրա կրողներին ...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment