6/30/2014

մովսէսականութիւն



Նիւթս ոչ նպատակ ունի վիրաւորելու որեւէ անձի կամ անձերի , ոչ նուաստացնելու :


Սա ընդամէնը տրամաբանական վերլուծութիւն է , տեսակետ , որը կարող է եւ չհամընկնել ձեր տեսակետի հետ , սակայն մի շտապէք եզրակացնել , թէ ճշմարտութիւն չէ :






***********************************************************************************************************


Դատելով բանականօրէն կարելի է հասնել հետեւեալ եզրահանգումներին , որոնք կարող են լինել դեռեւս որպէս տեսութիւն , քանի դեռ ապացուցուած չեն որոշ հանգամանքներ : Թէեւ այդ հանգամանքների ապացոյցների բացակայութեանը բոլորովին չէ նշանակում , որ սոյն շարադրանքս զերծ է իրականութիւնից :


-Մովսէսը /ըստ հրէական օրացոյց Ք. Ա . 1392-1272 թթ/եգիպտական արքայազն էր ( արքայազն էր համարւում տուեալ արքայատոհմի ամէն արու , պարտադիր չէր , որ լինէր արքայի անմիջական որդին , իսկ Մովսէսը ըստ իր գրքի եղել է արքայական ընտանիքի անդամ , նրան մեծացրել է փարաւոնի դուստրը ) եւ նա չէր հանդիսանում թագաժառանգ եգիպտական գահի համար : Մովսէսը ստացել էր այն կրթութիւնը , որը ստանում են արքայական ընտանիքի բոլոր անդամները , նա գիտէր ամէն ինչ , ինչն անհրաժեշտ էր վերնախաւի ներկայացուցչին , նա գիտէր եգիպտական կրօնը , օրէնքները , բարքերը , ծէսերը եւ այլն :Եւ Մովսէսը եգիպտական գահի թեկնծու չլինելով կազմեց մի ծրագիր ՝ ստեղծել սեփական ամբոխ , որին կը կառավարի եւ կը ծառայեցնի իր շահերին : Ինչ-ինչ սակայն պարզ է , որ խելք եւ հմտութիւն դրա համար Մովսէսին կը հերիքէր , որ համախմբեր սեմական եւ այլ լեզուի մի քանի ստորին կարգավիճակի ցեղերի , որոնք գտնւում էին եգիպտոսի ենթակայութեան տակ եւ բացառուած չէ , որ նրանց շարքերում պէտք է մեծ դժգոհութեան ալիք լինէր եգիպտական իշխանութեան դէմ , որը Մովսէսը կարողացաւ ծառայեցնել իր նպատակին : Նա ընտրեց այդ ցեղերին , քանի որ նրանք ունէին ամէնից ցածր կենսամակարդակը , ամէնացածր մշակոյթը . քաղաքակրթութիւնը եւ հեշտ էր լինելու այդ կիսասոված եւ գազանաբարոյ ցեղերին ոտքի հանել իր իշխանութեան ներքոյ եւ ներշնչել նրանց ընտրեալութեան գաղափարներ/ ինչպէս ասում է Կոնֆու ծըն – ժողովրդին ենթարկեցնել հնարաւոր է , իսկ կրթել է երբէք . Մովսէսն ընտրեց ենթարկեցնելու ճանապարհը / : Նամանատիպ օրինակներ կարելի է տեսնել աշխարհի վերջին հինգ հարիւր տարուայ յեղափոխութիւնների մէջ , ովքե՞ր էիր այնտեղ մարտնչող ուժերը – գիւղացիները բանուորները , առ հասարակ հասարակութեան առաւել ստորադաս խաւը , որը ունէր օրուայ հացի խնդիր եւ անգամ չէր էլ կարող մտածել առաւել բարձր երեւոյթների մասին քան օրուայ հացի վաստակումը , իսկ ովքե՞ր էին գլխաւորում նրանց – կամ հենց այն էլիտայի շարքերից կրթուած մարդիկ ում դէմ էր պայքարը կամ համեմատական կարգով առաւել բարձր խաւի անձեր որոնք ունին քիչ թէ շատ կրթուածութիւն եւ կարողանում էին պայքարին տալ համապատասխան ուղուածութիւնը :


Եւ ահա իր սեփական հոտը ստեղծելու համար Մովսէսը լծուեց գործի , իսկ թէ ինչքանով են աստուածաշունչ մատեանում նկարագրուած նրա կատարած հրաշքները՝ էական չեն , քանզի շատ հաւանական են , չմոռանանք , որ քրմերը նաեւ մոգեր էին (ինչպէս նաեւ մերօրեայ քահանաները եւ հովիւները , քանզի այն ծէսերը , որ կատարւում են նրանց կողմից հասարակ մոգութեան ծէսեր են ) , իսկ քրմերը պատրաստւում էին հենց արքայական ընտանիքներից , եւ արքայական ընտանիքի ամէն արու զաւակի կրթութեան մէջ մտնում էր նաեւ դիցարանի սպասարկման ուսումնասիրումը իր ամէն մանրամասներով :


Մինչ Մովսէսի գործունեութեան բուն ժամանակները Եգիպտոսում կառաւարում էր Ամոնհետեպ Դ փարաւոնը , որի ժամանակներում ապրել է նաեւ Մովսէսը : Ամոնհոտեպը Եգիպտոսում արգելեց բոլոր աստուածութիւնների պաշտամունքը բացառութեամբ Աթոն աստծոյ պաշտամունքի , որն արեւի սկաւառակն էր ներկայացնում եւ հին դիցարանից էր , նոր դիցարանում նրան էր համապատասխան Ամոն-Ռան կամ Ռան , երկուսն էլ պատկերւում էին միեւնոյն կերպ ՝ մարդու մարմնով , բազէի գլխով իսկ գլխավերուում արեւի սկաւառակ :Ամոնհոտեպն իր անունը փոխեց Էխնաթոն , այսպէս նա Եգիպտոսում հաստատեց միաստուածութիւն (որի գաղափարը ըստ որոշ աղբիւրների Եգիպտոս է անցել Հիքսոսների-Հայերի միջոցով Հայաստանից ) ,սակայն Էխնաթոնի մահից յետոյ քրմերի ճնշման տակ նրա որդի Թութանհամոնը կրկին վերականգնում է նախկին պաշտամունքային համակարգը : Եւ բնականաբար թէեւ Աթոնը այլեւս միակ աստուածը չէր , սակայն դեռ պէտք է նրա միաստուածութիւնը դաւանողներ մնացած լինէին կամ գոնէ նրան որպէս գլխաւոր աստուած յայտարարողներ , այդ ամէնից բնկանաբար տեղեակ կը լինէին եւ քրմերը եւ գլխաւոր քուրմը եւ բացառուած չէ , որ նրանց շարքերում էլ լինէին Աթոնի հետեւորդներ , եւ բացառուած չէ , որ դրանցից մէկը Մովսէսն էր :


Եւ ինչի՞ց կարելի է եզրակացնել , որ Մովսէսը հենց Ռա աստծոյ մարգարէն եւ հետեւորդն էր :


Մատեանում ասուած է , որ Մովսէս հարցրեց տիրոջը , թէ ինչ պէտք է պատասխանի , երբ նրան հարցնեն , թէ ով է իր տէրը , ինչպէ՞ս կօչել նրան : Պատասխանը թարգմանուած է , որպէս ՛՛ ես եմ , որ է ՛՛ , այսինքն ես եմ , որ կամ , գոյութիւն ունեմ , էակ եմ , կենդանի եմ : Իսկ եբրայերէն եւ այլ թարգմանութիւններում ՛՛ Է՛՛-ի փոխարէն եղել է ՛՛ Էլ ՛՛ (յիշենք , որ եբրայերէնում չկան ձայնաւորներ , դրանք տեղադրում է կարդացողը ) , ինչպէս նաեւ Էլ-ը հանդիպում ենք մարգարեութիւննրից եւ աւետարաններից մէկում , որտեղ հրէական մեսսիայի մասին խօսելիս ասուում է , որ նրա անունը ՛՛ Էմանուէլ ՛՛ պէտք է լինի , որ նշանակում է աստուած (Էլ աստուած) մեզ հետ է : Այստեղից պարզ է , որ հրէական աստուածութիւնը կօչւում է Էլ անունով : Էլը այդ աստուածութեան անուան տարբերակն է սեմական լեզուներում , իսկ նրա նկատմամբ արդարացի կարելի է կազմել հետեւեալ հաւասարումը Էլ=Էր =Ար :


Լ-ն եւ Ռ-ն , ինչպէս գիտենք հաւասարազօր հնչիւններեն հանդէս գալիս ինչպէս միեւնոյն լեզուի այնպէս էլ տարբեր լեզուների համեմատութիւնների մէջ : Օրինակ . չիներէնում բոլոր օտար փոխառութեան բառերը , որոնց մէջ կայ Ր կամ Ռ փոխարինւում են լ-ով : Իսկ Ա-ն եւ Է-ն նոյնպէս համազօրներ են , օրինակը ժամանակակից խօսակցական Հայերէնում , որտեղ երրորդ դէմքի օժանդակ բայ օգտագործւում են եւ է-ն եւ ա-ն , թէեւ նախնական կիրառելի ձեւը եղել է է-ն :


Այս ամէնից հետեւութիւն , որ Էլ աստուածը Մովսէսի մտքի թռիչքը չէր , այլ արդէն յայտնի աստուածութեան անուանումն էր սեմական տարբերակով եւ այդ աստուածութիւնը Ար-ն էր , արիական ազգերի արեւի աստուածութիւնը , որը եգիպտոսում կարծես հայելային անդրադարձման էր ենթարկուել եւ դարձել էր Րա-Ռա , դրանք միեւնոյն աստուածութիւններն են : Իսկ , թէ ինչպէս Մովսէսը որոշեց այդ աստուածութեան սեմական անուանումը պարզ կարող է դառնալ սոյնից. Մովսէսը մատեանում գրում էր , որ փախչելով եգիպտոսից բնակութիւն է հաստատում Մադիամում , որ գտնւում է Քաննանում , որը նոյն Փիւնիկեան է : Փիւնիկիան հզօր ծովային եւ առեւտրային երկիր էր , համաշխարհային կարեւորագոյն կենտրոններից մէկը : Բանկան է , որ այնտեղ խաչւում էին ոչ միայն առեւտրային ուղիները այլ նաեւ բազմաթիւ ազգերի ու ցեղերի մշակոյթներ : Փիւնիկիան բնակեցուած էր եւ արիական եւ սեմական ծագման ազգերով ու ցեղերով , ահա այստեղ էլ Մովսէսը ոչ միայ կրկին հանդիպեց Ռա աստուածութեան պաշտամունքին , այլ նաեւ ծանօթացաւ նրա սեմական անուանման հետ : Ապա հնարաւոր է նա այդտեղ ծանօթացաւ նաեւ Ռա աստուածութեան սկզբնաղբիւրներին եւ բաւականին պատրաստուելուց յետոյ արդէն պատրաստ էր եգիպտոս վերադարձին : Նրա ժողովուրդը , որը կազմուած էր 12 ցեղերից եւ որոնք կազմում էին տարբեր լեզուների եւ լազուաընտանիքների ամբոխ , Մովսէսը պէտք է միաւորէր մէկ ազգի կնիքի , մէկ դրօշի , մէկ կրօնի , եւ մէկ լեզուի ներքոյ ( թէեւ դժուար է ասել երբեւէ հրեաները խօսել են մէկ լեզուով թէ , ոչ , այսօր էլ նրանցից շատ քչերն են տիրապետում այն լեզուին որոնք իրենք համարում են մայր լեզու , նրանց համար միաւորման միակ առարկան իրենց հուդդայական կրօնն է , մինչ այժմ իրենց մօտ խիստ տարանջատում կայ ցեղերի միջեւ ) : Մատեանում կարելի է նաեւ տեսնել թէ ինչ դժուարութեամբ է հրեական ցեղը ընդունում միաստուածութիւնը , որը խորհուրդն է նրա , որ այն իրեն հարազատ չէր , այլ հարազատ էր պարզունակ ցլի պաշտամունքը , իսկ այսօր նրանց մօտ հրէայ է համարւում նա ով հուդդայական է , անգամ ազգային ծագումը հաշուի չի առնւում :


Այսպիսով , վերադառնալով եգիպտոս վերադառնալուց առաջ մովսէսը արդէն ունէր հստակ կազմած ծրագիր : միթէ՞ պատահական էր նաեւ այն , որ աստուած իր ՛՛ ընտրեալ ՛՛ զաւակներին խօստացել էր նուիրել հենց մովսէսի ապաստանած երկիրը ՝ Քաննանը : Ի հարկէ , ոչ : Մովսէսը տեսել էր այն , նրա հարմար տեղադիրքը , նպաստաւոր պայմանները եւ այնտեղ իր ցեղի զարգացման հեռանկարները :


Վարադառնալով եգիպտոս նա ներկայանում է փարաւոնին : Հանդիպումների ժամանակ նա փարաւոնին ասում է , թէ իսրայէլի աստուածն աւելի հզօր է քան եգիպտական աստուածները : Իսկ դա կարող է նշանակել միայն մի բան , որ նա չի մերժում եգիպտական աստուածների գոյութիւնը , սակայն հզօրագոյն համարում է ՛՛իր՛՛ աստծուն , բայց դեռեւս նրան միակ չի անուանում : Աստծուն նա անուանում է նաեւ կենդանի աստուած , կամ միակ կենդանի աստուած , որը թոյլ է տալիս եզրակացնել , որ միւսները եղել են , իսկ այնուհետեւ մեռել են , կամ կարելի է հասկանալ նաեւ , որ նկատի ունի , թէ միւս աստուածները պարզապէս անկենդան արձաններ են , եթէ հաշուի առնենք , որ հին կրօններում , որպէս աստուածութիւնների խորհուրդ օգտագործուել են նրանց մարմնաւորող արձաններ : Սակայն մենք գիտենք նաեւ , որ այդ արձանները հենց աստուածները չէին ում մարդիկ պաշտում էին , այլապէս կարելի է եզրակացնել , որ գոյութիւն է ունեցել մի հարիւր զեւս , մի ութսուն ապոլոն , հազար անահիտ եւ այդպէս շարունակ : Դա նման է եղել նրան , որ այսօր պաշտում են խաչը , թէեւ ժխտում են իրենց խաչապաշտութիւնը , սակայն այլ կերպ չես անուանի դա եւրբ տեսնում ես թէ ինչպէս են համբուրում փայտեայ , երկաթեայ կամ քարէ խաչերը , չմոռանանք , որ պաշտելը այլ բան չէ քան պագելը , որ էլ իր հերթին պաչել , համբուրել բառն է :


Կայ մէկ այլ փաստ եւս , որ գրուած է Մովսէսի ձեռքով , ծննդոցի 5-րդ գլխում նա ասում է, որ աստծոյ որդիները տեսնելով , որ գեղեցիկ են մարդկանց դուստրերը կնութեան առան նրանց , եւ նրանցից ծնուցին հսկաներ եւ դա հսկաների սերունդն էր :


Աստծոյ որդինե՞րը : Է՞լ ինչ փաստարկ է հարկաւոր , որ հասկանանք , որ ՛՛իր՛՛ կրօնի ստեղծման հիմքում մովսէսը լիարժէք միաստուածութեան գաղափար չէր դրել , այլ մի միայն հովանաւոր կամ գլխաւոր աստծոյ գաղափարն էր , որի կողմից ընտրուած էր համարում իսրայել ցեղը եւ միայն հետագա ժամանակներում այն վերափոխուեց միակ աստծոյ գաղափարի : Նաման կերպ մովսէսը ստեղծեց իր իսկ ցեղը , իր իսկ կրօնը դառնալով իր էլ աստծոյ սուրբ մարգարեն եւ դառնալով առաջինը եւ վերջինը ով երես առ երես հաղորդակցուեց էլի հետ : Էլը ունէր եւ ստացաւ նաեւ այլ անուներ . Ադոնի=եգիպտական Աթոն արեւի աստծոյ անունն էր , Եախւեայ կամ Եւհովայ = հին սեմական ազգերի մօտ հրաբխի աստուածութիւնն էր : այսինքն էլը=Արը=Ռան=Աթոնը=Ադոնին=Եախւեան եւ բոլոր այն անուները , որով էլ որ նրան կոչելու լինեն , իր մէջ կենտրոնացրել է բոլոր կրակ-հուր-լոյս-արեւ պաշտամունքի համակարգերը , թաքցնելով բազմաստուածութեան շղթան :


Կարելի է հետեւութիւն անել միայն մէկ բան , որ հրէայ ցեղը արհեստական ստեղծուած մի երեւոյթ է մովսէսի եւ իր հաւատարիմների կողմից : Չի կարելի մերժել , որ այնպիսի մի ցեղ , որի լեզուն հիմք է ծառայել եբրայերենի համար , գոյութիւն է ունեցել , բայց այն չէր կարող էական դէր խաղալ ընդհանուր իսրայէլի ցեղի ձեւաւորման համար աւելին քան իր լեզուն համաընդհանուրին տալը , քանզի մինչ այժմ էլ հրէաները իրենց ցեղային պատկանելութիւնը հաշւում են մօրական կողմով , որն իրենից եզրակացնում է , որ չկայ հրէաների միասնական գենային առանձնահատկութիւն , չկայ մի ազգային հատկութիւն , որ իրաւացիօրէն կարելի է ասել , թէ այ սա բնորոշ է ողջ հրէութեանը , չկայ արիւնակցական ազգ որպէս էդպիսին , այլ կայ ընդամէնը մէկ կրօնի , մովսէսաանութեան շուրջ համախմբուած ամբոխ եւ նրանցից ծնուած-ծագածներ : Ահա դեռեւս այսքանը : Դատէք ինքներդ :

No comments:

Post a Comment