8/19/2013

Վախենում Եմ Մեծամտելուց



Ես վախենում եմ մեծ-մեծ խօսելուց ,


Առաւել վախենում եմ մեծամտելուց ,


Քանզի այն մի վտանգաւոր թմբիր է ,


Որ իջնելով մարդու վրայ


Նրան դարձնում է ծիծաղելի մի խրթուիլակ,
Որը կարծում է ագռաւները իրենից են փաղչում
Եւ ոչ նրանից ում նա է կրկնօրինակում :

Ես վախենում եմ մեծ-մեծ խօսելուց
Եւ առաւել՝ մեծամտելուց ,
Որ սպանում է , ջնջում մեծութիւնը մեծի ,
Յսկա ժայռը հաւասարեցնում գետնին :

Ես վախենում եմ մեծ-մեծ խօսելուց ,
Առաւել քան խօսելը ՝ մեծամտելուց ,
Որ յանճարներին վերածում է անմիտ տարայի,
Արուեստը հոգու կաղապարի ,
Հերոսներին ենթարկում արհամարանքի ու ծաղրի :

Ես վախենում եմ մեծ-մեծ խօսելուց ,
Վախենում եմ նաեւ մեծամտելուց ,
Քանզի ես իմ արժէքը լաւ գիտեմ :

No comments:

Post a Comment