8/16/2013
Կորցրած Ինքնութիւն
Նայում եմ հայելու մէջ
Եւ ո՞վ է առաջս յիմայ ,
Ես կարծես չեմ ճանաչում նրան :
Ես նրան չեմ ճանաչում :
Բայց տպաւորութիւն է ,
Թէ ճանաչել եմ երբեւէ .
Ծանօթ հայացք ,
Ծանօթ աչքեր :
Ո՞վ է առաջս ,
Ո՞վ է հայելուց նայում ինձ ,
Ծանօթ հայացքով այս անծաօթը ,
Որի աչքերը ինչ որ բան են
Ցանկանում յայտնել :
Ի՞նչ խորհուրդ ունեն անոնք ամփոփուած:
Նրանք յիշեցնում են ինձ
Կորսուած ինչ որ բանի մասին ,
Եւ ի՞նչն է դա :
Իմ կորցրած ինքնութիւնն է ,
Որի մասին մոռացել էի վաղուց ՝
Էն օրից ինչ ոտք եմ դրել այստեղ
Ես արդէն չեմ էլ ճանաչում ինքս ինձ ,
Չգիտեմ ով եմ յիմայ ես .
Ինչ որ , պարոն սերժանտ,
Որ չունի խիղճ ,
Որ չի կարեկցում երբէք թոյլին
Ու չի ներում թուլութիւնը նրա ,
Ինչ որ , պարոն սերժանտ,
Որ դարձել է օրէնքներին գէրի
Եւ օրէնքն է խիղճ ու բանականութիւն նրան ,
Ինչ որ , պարոն սերժանտ,
Որ գործում է գրեթէ մեքենայաբար ...
Ու սպանուած են զգացմունքներն ի սպառ ...
Ո՞վ եմ յիմայ ես .
Ինչ որ ․․․
Թէ երբէմնի "ԵՍ"-ը
Ով , եթէ ոչ կարեկցում ,
Ապա փորձում էր կարեկցել ,
Ով , եթէ ոչ խղճում ,
Չէր էլ յալածում խեղճին ...
Ո՞վ եմ ես յիմայ .
Ինքնութիւն կորցրած մի անձ :
Եւ , ո՞րն է ընդհանրութիւնը իմ "ԵՍ"-ի,
Որ եղել է երկու տարի առաջ
Եւ այսժամեանի միջեւ .
Գուցէ միայն այն , որ երկու դէպքում էլ
Փորձեցի գտնել արդարութիւն եւ կատարելութիւն,
Սկայն յաճախ ինքս սպանեցի
Եւ արդարութիւն եւ կատարելութիւն իմ մէջ ...
Ինչպէ՞ս այժմ վերագտնեմ ինքնութիւնս ...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment