1/04/2013
Մտորում
Անցել է ընդամէնը մէկ տարի ,
Բայց թւում է մի ամբողջ յաւիտենութիւն է
Որ այստեղ եմ ՝ բանակում :
Անցել է ընդամէնը մէկ տարի ,
Բայց թւում է ողջ կեանքը ծառոյութիւն է ՝
Սրա աւարտը չեմ տեսնում:
Ծառայում եմ , իսկ ու՞մ կամ ինչի՞ համար,
Ասում են , թէ Հայրենիքի , ժողովրդի համար
Անհրաժեշտ է շարժուել յառաջ , գոռալ . ,
Իսկ տեսնում եմ , որ նահանջն է նրանց հոգուն հարմար:
Երբ ազգս սովից ինքն իր մարմինն է ուտում ,
Հոգին էլ ծախել էր վաղուց .էլ ոչինչ չի մնում ,
Էլ ու՞մ համար են լեռներն այս երկնահաս,
Որ մի օր , որպէս վերմակ պիտի առնեմ վրաս ,
Էլ ու՞մ համար են զօրքերն այս անթիւ ,
Երբ Հայ շէներից չի մնում եւ ոչ մի շիւ:
Պաշտպաննե՞ր ենք , պաշտպաններ երկրի Հայրենեաց ,
Սակայն չենք կարող պաշտպանել օջախներն էլ հարազատ,
Սուտ էր ամէնը , սուտ ով ինչ երաշխիքի խօսք ասաց ,
Ինձ զգում եմ , որպէս ստրուկ շխթայուած , անազատ:
Պաշտպանում ենք ասես պատերը փլուող տան ,
Ահա , տես , փլւում , իջնում է տանիքը վրան ,
Մարդիկ էլ խուճապած իրար են ոտնակոխում,
Բոլորը դէպի դուրս ելքեր են փնտրում
Ու որքան հնարաւոր է արագ,
Ոչ ոք չասաց.<< Եկ սիւներ տանիքի տակ տանք>>:
Իսկ ու՞մ են պէտք պատերը , երբ անձրեւը չռում է ,
Յորդացած , որպէս գետ , ծեր ու մանուկ քշում-տանում է :
Երբեմն էլ յայտնուեցին ոմանք , որ առաջարկեցին տանիքը կառուցել ,
Կորցրեցին նրանց սենեակներում մութ , նրանց մասին այլեւս չեն լսել,
Իսկ շինարարներն էլ յուսալքուած մէկնեցին անվերադարձ ,
Այլոց մէջ դարձան առեղծուած եւ յիմա չկայ էլ ետ դարձ,
Չկայ էլ ոչ հովիւ … եւ ոչ էլ մշակ,
Գետը տարաւ նրանց էլ ու տունը ահա կը գտնէք դատարկ,
Պատերն անգամ չեն մնայ նրանից,
Երբ ջրերը ծծուելով թուլացնում են հիմքից…
Թուլացնում են ջրերը՝ մարզպետները , նախարարները ,
Յապա էլ ի՞նչ ասեմ քեզ մասին պարոն նախագահ ,
Երբ կառաւարութիւնդ զբաղուած է ուղեղի արտահանմամբ,
Իսկ ժողովարանդ էլ լցուած է գրպնահատների բազմութեամբ,
Բռնել են մի խոշոր գրպան- Պետական մակարդակով ալան-թալան,
Կիսագրագետ , կիսակիրթ լեզու թափելով
Դատարկում էք ազգ-գրպանը քանի՞ տարիներով,
Երկրի ընդերքը սպառուել է , մարդիկ են մնացել ,
Սրանց էլ եք որպէս մեքենա աճուրդի հանել,
Որը որպէս ուղեղ , որը որպէս ձեռք ու ոտք,
Բոլորի ճակատին կարդում եմ for export :
Ու այսպէս շարունակելով կը հասնէք ու՞ր,
Երբ էլ չի մնայ Հայ օջախում վառուող հուր ,
Այդ ժամ ձեր չորացած խելքին կ՛անէք հարցում,
Թէ աւերակների վրայ ու՞մ թագաւորէք , ու՞մ:
Բայց ինքներդ դրախտը վերածեցիք աւերակի,
Եւ ո՞վ պիտի այս կործանուող հոտը փրկի,
Ու՞ր են մեսիաները հոգու ու մտքի …
Ու պատերիդ մօտ կիսաւեր , որ կանգնեցրիր պահակ,
Նրան հագցրեցիր ինչ որ լաթ ու կօչեցիր բանակ
Մի օր կը յայտնաբերես այն , որպէս անընդունակ Եւ կամ անգամ … դատարկ…
Իջնում է վար , տանիքն է փլւում , Բոլորը շտապ դէպ դուրս ելքեր են փնտրում…
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment