12/11/2012

ԱՐԱՄԻՆ



Էն աստղը Հայոց , որ մարել էր վեց դար անդի ,


Տասնինի վերջերն էր եւ սկսեց լուսարձակել կրկին ,


Էս անգամ փայլատակեց վերը Զեւայ գիւղին ՝


Ան կ՛աւետեր երկունքը Հայկեան սուրբ արգանդին .


Եւ ծնաւ ազգն Հայոց իր իսկ մեսիային ,
Ծնաւ բոցաշունչ , բայց սեւահեր իր Վահագնին :
Ու քանի վիշապներ Նա պիտի կոխ տար անցնէր ,
Պիտի սուլթան ու փաշա իր առաջ խոնարհեցներ ,
Որ նրանք էլ Նրա անունը տային մեծ ակնածանքով
Եւ Հայոց առաջ խոնարհուէին իրենց ողջ հասակով:
Գուցէ ոչինչ չասող անուն , ազգանուն՝ Սարգիս Յովհաննիսեան,
Բայց ծնկները դողում էին ոսոխի , երբ կանգնում էր Վանա Արամ Փաշան :
Սուլթաններ կարմիր , սուլթաններ բազմաբղետ ,
Յիշէք Նրա անունը , սուրբ անունն , առ յաւետ ,
Փաշաներ նենգամիտ , փաշաներ ՝ փալաններ,
Ինքն Արամ Մանուկեանն է ձեր առջեւ կանգնել,
Խոնարհուէք , խոնարհուէք յիմար սրիկաներ ,
Երբ Հայոց մեսիան ՝ Արամն է բռունցքը սեղմել,
Բռունցքն էլ ինքը Հայ ազգն է , որ կայ –
Միասին անպարտ ենք , Հայոց Վահագնը վկայ:


Հայոց առաջին եւ աւաղ վերջին դիկտատոր ,
Ազգիդ պատմութեան մի ամբողջ յատոր ,
Թէ յատկացեն սուրբ գործդ պատմելու
Էջերը սուղ են , գրադարան է պէտք գալու:
Դու Հայոց երազը ածեցիր ի կատար
Արամ , Հայոց մեսիայ , Հայոց փրկարար,
Դու նորօրեայ մեր արքայատոհմի հիմնարար,
Որ կօչեցիր հանրապետութիւն եւ յանձնեցիր ,
որպէս յուսոյ նշխարհ,
Ցոյց տուեցիր , որ միայն սեփական բռունցքն է
լուսոյ ճանապարհ
Եւ որ չկայ այլ դրախտ մեզ համար ,
Այլ մի միայն Հայաստան աշխարհ …..

No comments:

Post a Comment