10/24/2012

ՄՈՎՍԷՍ ԳՈՐԳԻՍԵԱՆԻՆ



Երբ կանգնած էիր Դու , որպէս շուարած մի ամբոխ ՝


Ստրուկ երկրի Ազատութեան բանտուած հրապարակում,


Երբ կանգնած էիր Դու , կատարեալ շուարած մի ամբոխ՝


Մանկան նման չկողմնորոշուած , թէ ինչ ես ուզում ,


Երբ կանգնած էիր Դու , իսկը շուարած մի ամբոխ՝


Գլուխդ կախ պահանջելու իրաւունք էիր պահանջում,


Կուրօրէն մոռացած անցեալի ամէն քէն ու ոխ՝


Միամտօրէն առանց բռունցք արդարութեան սպասում -


Այդժամ Նա դուրս եկաւ Քո իսկ շարքերից,


Նա , որ սնուցուած էր Քո կենարար կաթից,


Դու էիր տուել Նրան շունչ համարձակութեան


Եւ պիտի գրանցէիր Նրա անունը մատեանում յաւերժութեան:



Դուրս գալով շարքերիցդ Նա քայլեց դէպի բեմ ,


Կանգնեց առաջդ առիւծի կեցուածքով վսեմ,


Ձեռքում ինչ-որ բան բռնած եւ մէջքի եւտեւ պահած


Համարձակութեան կոչով դիմեց Քեզ եւ այսպէս ասաց


. ՙ ՙ Չվախենաք , ժողովուրդ՚ ՚,-


Եւ համատարած ապշանք տիրեց ,


Գլուխների , գաղափարների , մտքերի այն մթնում


Ծածանուեց , շողաց Հայոց սուրբ արեւը եռագոյն ...






Չվախենաք ժողովուրդ,


Ազատութիւնը սիրել,


Չվախենաք ժողովուրդ,


Ճակատագիրն ընդունել,


Չվախենաք ժողովուրդ,


Հարազատ դրոշից եռագոյն,


Չվախենաք ժողովուրդ ,


Չվախենաք ժողովուրդ...






Երբ կրակեցին առաջին հրացանները,


Դու դեռ շուարած կանգնել էիր , նայում,


Երբ կրակեցին առաջինհրացանները ,


Զարմացած հարցնում էիր , թէ ի՞նչ է կատարւում:


Երբ կրակեցին առաջին հրացանները ,


Գլխիդ վերեւով սուրում էին փամփուշտները,


Զեղւում էր արիւնը Քո դուստրերի ու որդւոց ,


Շէներիցդ լսւում էր միայն ողբ , լացուկոծ...


Այդժամ Նա լքեց հրապարակները բազմամարդ-


Խօսքի փոխարէն գնդակ , հրապարակի՝ ռազմաճակատ:


........






Կրակոցներ անդադար , կռիւ է , չյայտարարուած պատերազմ,


Պայթիւններ , հրանոթ , արկ ու ականի լրակազմ


Ու ... զոհն առաջին , որպէս նոխազ ազատութեան ,


Նա ընկաւ .... չէ ՛, մնաց անմահ յաւիտեան:


Իսկ գլխի վերեւում շողում է , ծածանւում է եռագոյնը սրբազան,


Վառ հուրհրում է եռագոյն արեւը Հայկազեան....






Չվախենաք ժողովուրդ,


Ազատութիւնը սիրել,


Չվախենաք ժողովուրդ,


Ճակատագիրն ընդունել,


Չվախենաք ժողովուրդ,


Հարազատ դրոշից եռագոյն,


Չվախենաք ժողովուրդ ,



No comments:

Post a Comment