7/21/2012



Ես հոգնել եմ , հոգնել եմ ինքս ինձ համոզելուց ,


Հոգնել եմ անընդհատ զուր խաբելուց ,


Էս գորշութեան մէջ պայծառ երազ հիւսելուց ,


Հոգնել եմ , հոգնել եմ ինքս ինձ յուսադրելուց ։


Ո՜հ , բարի չեն մարդիկ , ամէնեւին ,
Չար է ու պիղծ նրանց հոգին ,
Կարելի չէ փոխել նրանց երբւէ ,
Սողունը սողալու է միշտ , ինչպէս եւ եղել է ,
Իսկ Հայրենիքը երբէք չի եղել աւելին ,
Քան ցամաք հացի կտոր մօտեցրած բերանին ,
Հայրենիքը երբէք չի եղել աւելին ,
Քան հողի կտոր , որին կը խառնուեն աճիւնները քո եւ իմ ․․․

Եւ միայն մեզ պէս յիմարների համար է այն ,
Որ միշտ եղել եւ մնում է սրբութիւն սրբութեանց ։
Բայց ինչու՞ է այդպէս ,
գուցէ սխալը մենք ենք ․․․

Երեւի՜, երեւի սխալը մենք ենք ,
Որ օգտագործւում ենք ու դեն նետւում ,
Թոյլ ենք տալիս խաղալ մեր յոյզերի հետ ,
Խաբւում , ինչպէս դեռատի աղջնակ անգէտ ,
Իսկ դրանից շահում են լոկ ջոջերը ,
Ոսկէ աթոռներին թառած էշի պոչերը ,
Գահը ոռներին հագած էն խոզերը ,
Որոնք խաղում են , խառնում են մեր նուիրական զգացումները ․․․

Հոգ չէ , որ բախւում են , կոտորւում են ազգերը ,
Նրանք , ինչպէս պիղատոս ՝ լուանում են իրենց ձեռքերը ․․․

Արեան մէջ լողում են , յանցաւոր են հերոսները ․․․

Երեւի ՜․․․ երեւի սխալը մենք ենք ․․․
Բայց ես արդէն հոգնել եմ , հոգնել եմ
Ինքս ինձ համոզելուց ու խաբելուց ,
Թէ ամէն ինչ լաւ կը լինի ․․

Միթէ՞․․․
Չես նկատում սա շրջան է ,
Եւ վերջնակէտդ մէկնարկում է ․․․


21.է․ ՍԺԲ թ․

No comments:

Post a Comment