3/09/2012

Ու՞ր են Նրանք









Ասում են , թէ հզօր էին Նրանք,


Արդար էին , ազնիւ , հպարտ


Նաեւ անպարտ:


Ասում են , թէ նման էին աստուածների Նրանք,


Վեհ էին , կրում էին դափնէպսակ


Աստուծների ձեռքերով յանձնուած,


Ասում են , թէ նուիրեալ էին Նրանք


Իրենց ազգի ու գաղափարների ,


Նուիրեալ իրենց կռուին ... իդէալներին ..


Ասում են , թէ հզօր էին Նրանք ,


Այնքան հզօր , որ կարողանում էին սեփական անձը մոռանալ,


Այնքան հզօր , որ կարողացան անձնական ինչքը ուրանալ ,


Եւ ներսում Իրենց մարդկային կիրքը խեղդել ջանալ ,


Այնքան հզօր , որ մահն անգամ ինքը սկսեց դողալ ,


Նրանց ծնկների առաջ ... սողալ ...


Այո , Նրանք հզօր էին ...


Եւ ազնիւ էին , այնքան ազնիւ ,


Որ հասնում էր ազնւութիւնը միամտութեան,


Միամտութիւն ՝ անմեղ , մանկական .


Միամտութիւն՝ բնութեան գիծ անբաժան,


Որ չի ջնջւում միջից ազգի Հայկեան,


Որպէս խարան ճակատին Հայկազեան:


Իսկ Նրանք միակ ճշմարիտ Հայեր ՝


Աշխարհում միակ ճշմարիտ մարտիկներ...


Իսկ կոչում էին Նրանց կեանքի օրօք՝


Գիժ , իդէալիստ եւ կամ էքստրեմիստ ,


Խենթ , ծուռ եւ անգամ նացիստ,


Ճշմարիտ զինուորը կանչուեց տեռորիստ ...


Բայց դա չընկճեց նրանց մեծ հոգին


Եւ անկոտրում շարունակեցին սուրբ ուղին ,


Որի մէջ դրուած էր Իրենց սուրբ հոգին,


Եւ շղթայաբար ... դեռ կը հասցնեն աւարտին,


Այն սուրբ եւ քաջազն գործը ,


Որի հիմքը ձգւում է դէպ դարեր ,


Դարերը հեռու , դարերը երկար ու ձիգ,


Հեռու է եւ աւարտը ՝ կը պահանջի ոչ քիչ ճիգ...


Նրանք էին եւ միայն Նրանք էին ունակ


Փրկել ազգին այս պիղծ , որ փրկուի ամէն մի տականք ,


Նրանք , միայն Նրանք էին ունակ


Յանուն երախտամոռների այս նետել Իրենց գեհենայ կրակ,


Նրանք եւ միայն Նրանք էին ունակ


Յանուն սրիկայոց առանց վարանման տալ իրենց կեանք,


Զի միայն Նրանք , միայն Նրանք էին ունակ


Թքել նրա վրայ , որ կը կոչուի աստուածների կամք


Եւ միայն Նրանք կարող էին խօսել համարձակ


Նրանց հետ , որ կոչուած էին դից եւ կամ քահանայք...


Եւ միայն Նրանք էին ունակ Կոչել ամէնն իրենց անուններով.


Յանճարին ՝ յանճար ,


Իսկ դաւաճանին ՝ դաւաճան...


Ասում էին , թէ հզօր էին Նրանք ,


Արդար , ազնիւ , հպարտ


Նաեւ անպարտ...


Եւ , որ սիրում էին ազգն Իրենց , ամէնից առաւել ,


Որ պաշտում էին մարդկութիւնը մարդու աստուածների փոխարէն...






Եւ ու՞ր են Նրանք...






Շատացել են լոկ տականքները Հայոց երեսին ,


Իսկ ազգը ընդամէնը բեռ է նրանց ուսերին


Եւ այլեւս չկան Նժդեհներ ,


Չկան Վարդաններ , Մոնթէներ չկան ,


Որ շտկեն կարգն այս սատանայական....






Ու՞ր են Նրանք....










9,Գ,ՍԺԲթ․

Ռոնին





No comments:

Post a Comment