1/11/2012

Բարի Գալուստ, Համեցէք









Եթէ մի օր միտք կարդալ սովորես ,
Խնդրում եմ , որ իմ ուղեղ ներթափանցես ,
Տեսնես այնտեղ ինչ գործըբթաց կը կատարուի ,
Ինչ գործընթաց , ինչ խոհեր միտք կ՛ալեկոծի :


Եթէ մի օր միտք կարդալ սովորես ,

Խնդրում եմ , որ իմ ուղեղ դու մուտք գործես ,

Բոլորի համար գրուած է . ,

Բայց դու առանձնայատուկ հիւր ես : Խնդրեմ , տեղաւորուեք

Առաւելագոյնս հարմարաւետ , նստեք ,

Որ գրուածքները բոլոր հանգիստ ընթերցեք:

Կարդացեք տատանումները , կարդացեք ալեկոծումները ,

Փոթորիկները կարդացեք , կարդացեք խռովումները ,

Ոչ թէ կարդացեք հեքիաթի նման ,

Այլ որպէս բացայայտում մի գիտական ,

Քանզի պիտի վերլուծես այնտեղ կարդացածդ ,

Պիտի աւետես , քարոզես քո իսկ վերլուծածը :




Եթէ մի օր միտք կարդալ սովորես ,

Ապա խնդրեմ , բարի գալուստ քեզ

Իմ ներքին աշխարհ կամ գուցէ կղզի ՝

Անջատ ցամաքից , հեռու ամէնքից , ամէն ինչից

Ու անբիծ է , մաքուր , կուսական ,

Երբէք ոչ ոէ ոտք չի դրել եւ ոտնահետքեր չկան ,

Նաւ անգամ մօտեցած չէ նրա ափերին ,

Այն մաքուր է , քան չանածդ անբիծ փերին :




Եւ ես ցանկամ ոտնահետքեր տեսնել ,

Գոնէ նրա ափերին ... ոտնահտքեր :

Թէեւ կ՛անհետանան ջրի առաջին իսկ ալիքներից ,

Հետք էլ չի մնայ , որպէս յուշ քո կատարած այցից ,

Բայց ցանկանում եմ ... համեցիր , բարի գալուստ ,

Այցելութիւնդ իմ կղզի-աշխարհ կը բերի քեզ օգուտ ,

Կը սովորես գնահատել արժանիք եւ ոչ սուտ

Կամ կը լինես գիտուն եւ ոչ մտքերի գող ծպուտ :




Եթէ մի օր միտք կարդալ սովորես ...

Բայց դու այն չգիտես կամ գուցէ դեռեւս ...

Եւ ես քեզ տալիս եմ հնարաւորութիւն ,

Այստեղ , հենց այս եւ գալիք տողերում

Գտնել , ծանօթանալ կղզի աշխարհի հետ ,

Որ բաց կը լինի բոլորին այսուհետ :

Բաց , բայց նման կը լինի հեռուից հրաբխի դիտման ,

Տեսանելի կը լինի քեզ միայն ծուխը ժայթքման ,

Իսկ խառնարանը տեսնել ... անհնար է :

Գործընթացը տեսնել նրանում ... անհնար է :

Դու ... դուք կը տեսնեք միայն ծուխը ,

Երբ ամբողջ ուժով ժայթքում է հրաբուխը ,

Տատանւում , ճոճվում են երկիր ու երկինք ,

Գոռում , պատռում են երկիր ու երկինք ...

Իսկ դու ... դուք տեսնում եք լոկ տառեր խզբզած ,

Իսկ դուք լսում եք լոկ բառեր ... մաշուած :

No comments:

Post a Comment