12/06/2016

Խորհուրդ քեզ



Բարէկամս կամ չարակամս, ով էլ լինես.

եթէ երբեւէ քեզ ասեն, որ արուեստը քննարկման ենթակայ չէ կամ արուեստագէտի վաստակը, նրան չի կարելի կասկածի տակ դնել, ապա հեռացիր այդ տգէտների միջավայրից։
Նրանք արուեստը վերածել են կրօնի, բիզնեսի ու շարժւում են կրօնական հիերարխիկ դոգմաների նման դոգմաներ ստեղծելով։
Արուեստագէտն անկախ չէ իր արուեստից եւ ոչ էլ արուեստն արուեստագէտից, դրանք փոխլրացնող տարրեր են ու գրեթէ անիմաստ են առանց մէկը միւսի։
Եթէ արուեստը չունի հիմնաւորւում, ապա այն փուչ է, հեռու եղիր նման փուչը ներկայացնող «արուեստագէտներից» եւ «արուեստասէրներից»։
Նրանք այն մարդիկ են, որոնց համոզելու դէպքում կղանքն էլ պատրաստ են աճուրդի հանել որպէս բարձրաշխարհիկ եւ անհասանելի արուեստ, միայն թէ լաւ համոզել ու ներկայացնել է պէտք։
Ի՞նչ է, քի՞չ են նման գործերը, որոնք կղանք էլ չարժեն։ Ես ի հարկէ իմ նախասիրութիւնները եւ կարծիքները չեմ հրամցնելու, բայց զգոյշ եղիր, ինքդ խորհիր։

Ես չեմ պատրաստւում սահմանել, թէ ինչ է արուեստը, ոչ էլ գտնում եմ կայ դրա կարիքը, քանզի ինձնից խելացի բազմաթիւք տուել են սահմանումը նրա։

Նրանց շարքերից հեռու մնա, նրանց, որ սպիտակ կտաւը սեւ ներկելով հիանում են, նրանց որ աւազի քարը թանգարան տեղափոխելով բացականչում են «ա՜հ» ։

Դրանք տգէտներ են, որքան էլ վիրաւորական հնչի։

No comments:

Post a Comment