10/28/2016

Պապուս երբեւէ չեմ սիրել,
Աւելի շուտ ատել եմ ինչ որ չափ,
Ու ներքին համոզում ունէի,
Թէ Իրանը լքել է պարտադրանքի տակ
Կամ սոցիալական բարկեցութիւն գտնելու.
Մէկ անգամ լսեցի միայն
(Չէ, նպատակ չունէի ականջ դնելու)
Կիսալաց ձայնով ասում էր մէկին.
«Չորս հարիւր տարի հեռւում....
Խուլ գաւառներից պարսիկ շահի
Վերջապես վերադարձանք տուն,
Իսկ էսօր տղէքս գնացել են երկրից
Օտարութեան մէջ հայրենիք փնտրելու»...

No comments:

Post a Comment