1/11/2016

Անհիմն զինուորապաշտութիւն



Բազմաթիւ անգամներ խօսել եմ էս մասին,չեմ զլանում , նորից կը կրկնեմ։

Եթէ համազգեստաւոր են , դեռ չի նշանակում, որ զինուոր են , առ հասարակ զինորը մէկ բան չէ, քան բանակի մէկ մասնիկ, ոչ աւել, ոչ պակաս։
Իսկ երբ փառաբանում էք ինչ որ համազգեստաւորի բանակի նուաստացման ֆոնի տակ, կարո՞ղ էք հասկանալ, որ նուաստացնում էք նաեւ զինուորներին։

Զինուորի արածը հերոսութիւն չէ, մի նուաստացրէք <<հերոս>> բառի իմաստը, ե՞րբ էք հասկանալու , որ դա նրա ֆունկցիան է, պարտականութիւնը եւ հրաշք չէ,այլ այն ինչ պէտք է լինի սովորական պարտականութեան կատարում է/այլ հարց է դրա պատշաճ կատարումը/։
Գնահատէք կատարուած ծառայութիւնը, բայց ծառայութիւնը եւ ոչ վերացական զինուոր հասկացողութիւնը, արժեւորէք, բայց մի պաշտէք, պաշտամունքային առարկա մի դարձրէք։

Երբ վերացակնօրէն ասում էք <<զինուոր>> , գիտակցէք, որ այդ <<զինուար>> անուան տակ էք մտցնում նաեւ այն համազգեստաւոր մակաբոյծներին , ում թերացումներն ու անկարգապահութիւնը սպառնալիք են մեր բոլորի անվտանգութեանը, ինչպէս նաեւ յառաջ իրենց ծառայակիցներին։
Գիտակցէք , որ այդ վերացական զինուորի մէջ է մտնում փողոցի անդաստիարակը, կիսագողականնու կիսահանցագործը, որն իր բարքը իր հետ մտցրել է բանակ։
հասկացէք , որ համազգեստաւորին զինուոր է դարձնում բանակը, իսկ եթէ չլինէր էդ բանակի վերահսկողութիւն, եթէ չլինէր․․․

Ու զազրելի է, երբ որեւէ յաջող ելքի դէպքում ձեր ստեղներով պաթոսային փառաբանութիւններ էք հնչեցնում զինուորի հասցէին, մինչդեռ դժբախտ պատահարների մեղաւորը ձեզ համար միշտ բանակն է։
Մի մոռացէք, որ բանակ են մուտք գործում ձեր իսկ դաստիարակութիւնը ստացածները, իրենց հետ տանելով այն բարքերը, որ ստացել են ձեզնից։

Բանակի բացթողումները նաեւ ձեր բացթողումներն են, նաեւ ձեր մեղքն է այնտեղ եղած ամէն թերութիւն։

Յ․Գ․ շատ չեմ մանրամասնի։
Ինքս ուրախ կը լինէի, որ բանակ գնալը լինէր կամաւոր սկզբունքի հիմման վրայ, քանզի ամէն ոք արժանի չէ կրել այդ համազգեստը, սակայն այդ ճոխութիւնը դեռեւս մեզ թոյլ տալ չենք կարող ։

No comments:

Post a Comment