1/11/2016

Սիրո մասին



Գուցէ առաջին եւ վերջին անգամ ցոյց տամ վերաբերմունքս այս երեւոյթի վերաբերեալ։

Ի՞նչ է , մոդայի՞կ է եւ ժամանակակից է խօսել սիրոյ անգոյութեան, կեծութեան մասին եւ ռոմանտիզմը համարել ձեր բառերով ասած <<ղզիկութիւն>>, սէրը թուլութիւն․․․

Որքա՜ն պարզունակն էք, ինչպէս մաթեմատիկի համար բազմապատկման աղիւսակը։
Միթէ՞ կարծում էք , եթէ դուք այն չէք տեսել, չէք ճանաչել, ապա անգոյ է։ Խօսքս ամէնեւին հրապուրանքի, սիրահարուածութեան եւ կրքի մասին չէ, խօսքս իրական սիրոյ մասին է , անկեղծ , անեղծ սիրոյ մասին։

Ինչպէ՞ս կոյրին նկարագրեմ գոյնների գեղեցկութիւնը, խուլին՝ մեղեդու հոգէթովութիւնը։

Սէրն էլ տաղանդ է եւ ինչպէս տաղանդը՝ չի տրւում բոլորին եւ ձեռք չի բերւում հեշտութեամբ։ Այն բնութեան շնորհ է , որն աստուածացնում է մարդ արարածին, հանդիսանում խթան․․․

Սէրը զօրութիւն է, ուժ, որին անհաղորդ է թոյլը, քանզի զուրկ է ապրելու ներուժից,վզուրկ այն պայքարից , որ բնորոշ է սիրողին։

Սէր․․․ սա էր այն ուղենիշը որ առաջնորդեց դա վինչիներին, չէ գեւարաներին, մոնթեներին, յիսուսներին ու կոմիտասներին, բոլոր այն զօրեղներին, որ պատրաստակամօրէն ընդունեցին աստուածայինն իրենց մէջ ու արիութիւն ունեցան կիսել այն մեզ հետ, թոյլերիս հետ։
Չգիտեմ, ինքս ապրե՞լ եմ կամ կապրե՞մ երբեւէ այդ վեհ զգացումը, բայց ես այն չեմ փորձի պղծել, հերքել, նրա վրայ ցեխ նետել, քանզի այն վերացական չէ, եթէ անգամ ինքս ունակ չեմ տեսնելու ․․․

Սէրը զօրութիւն է , ուժ, տաղանդ եւ հասու չէ թոյլերին։

No comments:

Post a Comment