11/26/2015

Պրոգրես



Իսկ ի՞նչ է պրոգրեսը,

Եթէ բառ չէ լոկ՝

Անբովանդակ ու անուղի․․․

Ի՞նչ է պրոգրեսը,

Որ սիրում էք հոլովել յաճախ։


Միթէ՞ այն անմտութիւնն է,

Որ մատուցւում է ամէնուր
Ազատութեան անբիծ անուան տակ
(Որը բծաւորեցիք խոր սպիերով):

Միթէ՞ այն շնութիւնն է,
Որով փորձում էք սէրն էլ փոխարինել
Օրգանների որոշակի շարժումով,
Հասցնելով կենդանական բնազդի։

Ի՞նչ,
Ի՞նչ է պրոգրեսը,
Միթէ՞ այն հաւասարութիւնն է,
Որ հաւասարեցրեց մարդուն անասունի։



26․ԺԱ․ՍԺԲթ․

No comments:

Post a Comment