Երբ դեռ
խօսել էլ չգիտէիր մարդաւարի
Կանգնեցրիր
բուրգ ու զիկուրատ շարելով քարը քարին,
Քանդեցիր
յետոյ,
Թէ ստացուեց
քեզ մօտ։
Աշխարհի աջ
ծեգից մինչեւ ձախ
Ձիերի
սմբակներ մաշեցրիր սփռելով վախ
Ինքդ քեզ
վրայ՝
Ուրիշ մէկը
չկար։
Երկրի
մարմինը ճեղքեցիր մինչեւ սիրտ՝
Աշխատեցնելով
մետաղէ կամքը քո բիրտ,
Որ հոսի ու
խօսի
Արեգակնային
ոսկին։
Կրակի թշնամի
ջուրն էլ այրեցիր,
Իսկ կրակից
ձուլեցիր կեանք ու շարժ...
Զ հացն
հանապազօր
Ծամելու
համար։
No comments:
Post a Comment