Ժամանակակից յաջողակ գրող լինելու համար պէտք է գրել.
-պոռնիկների մասին, բայց «openmind» տեսակէտով,
-շատ, շա՜տ գրել սեքսի ու խմիչքի ու տարատեսակ յաճոյքների մասին,
-գոռալ քո ազատամիտ լինելու մասին,
-անպայման հակապետական հայեացքներ շեշտել,
-խօսել կուսաթաղանթից, նշել, որ դա յետամնացութիւն է,
-ով քեզ պէս չէ, պաթոսային անուանել,
-ցոյց տալ, թոզ փչել թէ որքան առաջադէմ ես,
-հակաազգային խօսել, բայց աղաղակել, թէ որքան հայրենասէր ես, վերջում շեշտիր, որ քեզ ուղղակի չեն ասկանում, որովյետեւ բոլորը տխմար են, իսկ դու ոչ,
-գրել դասականին արուեստին հակա,
- գրել թքօտ ու քնձռօտ բառերով, հայհոյանքներով ու ժառգոնային, ասելով, թէ սա ազատութիւն է եւ էւոլուցիա, լեզուն կենդանի է ...
- էս կէտերը կարելի է շատ թուել..
հլը ուշադիր եղէք, ինչպիսիներին էք տեղ տալիս, ուշադիր եղէք, ինչպիսիներին էք կարդում, ովքեր են իրենք։
Եթէ սա է ձեր արուեստը, սա է ձեր գրականութիւնը, ապա պարզ է ովքեր էք դուք։
Որքա՜ն պարզունակ ու մտքից կաղ են նրանք, ովքեր այդպէս հոսանքի հունով են գնում։ Թէեւ ամէն ինչ էլ կարելի է գրել, բայց ոչ ամէն կերպ, ոչ գռեհկօրէն, ոչ վերեւից։
Մէկ-մէկ քթներդ ամպերից իջացրէք ու կարդացէք Արիստոտելեան «Պոետիկա»-ն, Սեւակեան յօդուածները։
Ես երկուսն ասեցի, դուք հազարը գտէք։
Հա, մէկ էլ էջեր սարքելով ու լայքեր հաւաքելով գրող չէք։
Ֆրենդների լայքերով էլ գրող չէք։
Ձեզ հետ կատարուածը սկանդալայնացնելով էլ գրող չէք։
No comments:
Post a Comment